«Գազպրոմ»-ը և թուրքական ընկերությունները կարգավորել են գնային վեճը
«Գազպրոմ»-ը հայտարարել է գազի գնային վեճի հարցում թուրքական ընկերությունների հետ համաձայնության հասնելու մասին, հայտնում է RIA Novosti-ն: Թուրքական պետական Botas ընկերությունից բացի, «Գազպրոմ»-ը համագործակցում է Enerco Enerji, Avrasya gaz և Akfel gas, Bosphorus gas, Shell Turkey, Bati Hatti և Kibar Enerji մասնավոր ընկերությունների հետ: 2015 թվականի ապրիլի վերջին «Գազպրոմ»-ն այդ ընկերությունների հետ պայմանավորվել է գազի գնի 10․25% զեղչ տրամադրելու մասին: 2016 թվականի մարտի սկզբին Enerco Enerji-ը հայտարարել է «Գազպրոմ»-ի պահանջի մասին՝ ռուսական գազի գնի անհապաղ բարձրացման և այդ կապակցությամբ մատակարարումների կրճատման մասին: Ավելի վաղ թուրքական խոշոր ընկերությունները զրկվել էին 10․25% զեղչից, որն էլ դարձել էր բողոքի պատճառ: Արդյունքում, մի շարք ընկերություններ նույնիսկ պատրաստ են եղել դիմելու դատարան «Գազպրոմ»-ի մատակարարումների ծավալների կտրուկ նվազեցման կապակցությամբ:
