Հարբած սևազգեստ ոստիկանները գիշերը ծեծի են ենթարկել մի քաղաքացու (video)

 «Երեկ գիշերը, երբ մի քաղաքացի, փակելով իր վարձակալած տարածքի դռները, ցանկացել է տուն գնալ, նրան մոտեցել են երկու սևազգեստ մարդիկ՝ հարբած: Նրանք ներկայացել են որպես ոստիկան: Այդ մարդիկ, կասկածելով, որ քաղաքացին փորձում է թալանել տարածքը, նրան հրելով մտցրել մեքենան: Քաղաքացին պահանջել է թղթեր, արդյունքում պարզվել է, որ վերջիններս իրոք ոստիկաններ են: Ոստիկանները մարդուն ծեծելով մտցրել են մեքենա, որտեղ շարունակել են ծեծել նրան: Այսպես այդ քաղաքացուն հասցրել են ոստիկանության բաժանմունքի մոտ, որտեղից դուրս են եկել ոստիկաններ, ովքեր շարունակել են ծեծը, հետո մի ոստիկան տեսել է այդ քաղաքացուն և ասել է, որ ճանաչում է վերջինիս: Հավանաբար դա եղել է թաղայինը: Դրանից հետո այդ քաղաքացուն բաց են թողել»,- ԱԺ-ում հայտարարեց ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանը :

ԴՍա չպետք է անհետևանք մնա, մենք  հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել: Ցավում եմ, որ սևազգեստ մարդկանց դեմ պայքարը ոստիկանությունն այսպես է ընկալել,հավելեց պատագամավորը:

ԱԺ նախագահն իր հերթին հայտարարեց, որ դրամատիզացնելու կարիք չկա, եթե հանցագործություն է եղել, պետք է դիմել պատկան մարմիններին:

Իմ քայլը խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն էլ հայտարարեց, որ այդ պատմություն պատմողը սուտ է ասել, ինքը բացառում է, որ Հայաստանում նման ձևով մարդուն ծեծել, հետո ճանապարհել: Նման բան տեխնիկապես անհնար է եղել նույնիսկ նախորդ իշխանությունների ժամանակ: Պատգամավորի խոսքերով, այդ պատմությունը հորինված է, իսկ Գորգիսյանը պետք է քթածակ ունենար դա հասկանալու համար:


Գորգիսյանը նշեց, որ իր ներկայացրած պատմության մեծ մասը նկարահանվել է մոտակայքում եղած քաղաքացիների կողմից, տուժողը դիմել է բժիշկներին քթի կոտրվածքով: Նա նաև հորդորեց կոռեկտ լինել ձևակերպումների մեջ ու չմեղադրել քաղաքացուն պատմություն հորինելու մեջ:

ԱԺ նախագահ Միրզոյանի խոսքերով էլ տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, պետք է հարցը պարզել:

դիտվել է 1830 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am