Թող Շուշիի, Քարվաճառի, Մարտակերտի ազատագրման գործողությունները քննող հանձնաժողով էլ ստեղծեն, տեսնենք՝ ի՞նչ կբացահայտեն. Դ. Շահնազարյան

Իրատեսը գրում է.«Յուրաքանչյուր երկրի առաջնագիծն առավել ամուր է լինում, երբ թիկունքն ապահով, ուժեղ է։ Ի՞նչ վիճակում է այսօր Հայաստանի ներքին կյանքը. պառակտված հասարակություն, հայաստանցի-արցախցի ջրբաժան, տնտեսական անմխիթար վիճակ, կառավարման կաթվածահար համակարգ։ Այսպիսի վիճակում գտնվող պետության սահմանները կարո՞ղ են անվտանգ լինել։ Քաղաքական, պետական գործիչ Դավիթ Շահնազարյանն այսօր հայկական երկու պետականությունների միայն թուլացման քայլեր է տեսնում, որոնք, ըստ նրա, վտանգավոր զարգացումների են բերելու։ Այս համատեքստում տեղին է հիշեցնել նաև, թե նախօրեին ինչպիսի հայտարարություն արեց Նիկոլ Փաշինյանը, որն ուղիղ հաստատում է նաև մեր զրուցակցի մտահոգությունները։ Անդրադառնալով նախկինում հայտարարած իր այն մտքին, թե կան դավադիր ուժեր, Փաշինյանն ասաց. «Դա աննախադեպ երևույթ է եղել, երբ որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության և Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպումներ եմ ունեցել և ներկայացրել եմ Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ իմ տեսլականը և հետաքրքրվել եմ՝ իմ առաջադրած տեսլականի հետ համաձայն են, թե համաձայն չեն։ Պարզվել է, որ բոլորը համաձայն են դրա հետ, և երբ որ դրանից հետո էդ սեղանի շուրջ ներկա մարդիկ հրահրում են տակից և ասում են, որ այս կառավարությունը հողեր է ծախում, ինձ մոտ հարց է առաջանում՝ ես էս մարդու հետ նստել, խոսել եմ գաղտնիության պայմաններում, թե ոնց եմ պատկերացնում, ինչ քայլերով մենք պետք է գնանք առաջ, եթե էդ մարդը դուրս է գալիս և իր օգնականին ասում է՝ «գնա «Ֆեյսբուք»-ում գրի, որ Փաշինյանը հողերը ծախում ա», ինչի՞ համար է ինքը դա անում, ինքը գիտի 100 տոկոսով, թե ինչ է կատարվում, ընդ որում, երբ որ Հայաստանի իշխանության ղեկին եղել է իր պարի ընկերը, ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունեցել, իրեն հարկ էլ չեն համարել տեղյակ պահել, թե ինչ է կատարվում, ինչ են մտածում և ինչ են ուզում ասել»։ (Ի դեպ, Բակո Սահակյանի պատասխանը չուշացավ)։ Հայաստանի ներքին և արտաքին խնդիրների շուրջ զրուցում ենք պարոն Շահնազարյանի հետ։

-Ադրբեջանն այսօր իր չունեցածն է փորձում առաջ մղել, մինչդեռ մենք մեր իրական արժեքները ոչնչացնում ենք։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ բանակցության սեղանի շուրջն է նստում «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչվածի ներկայացուցիչը, իսկ մենք դեռ հայտարարությունների մակարդակում մշտապես խոսում ենք Արցախը բանակցային կողմ դարձնելու մասին։ Ինչի՞ կհանգեցնի այս քաղաքականությունը։

-Փաշինյանի` Արցախյան հակամարտության շուրջ վարվող քաղաքականության մասին բազմիցս եմ խոսել։ Իշխանության գալու առաջին իսկ շաբաթներից այդ քաղաքականությունը չի սպասարկել ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Արցախի շահերը և այն ամբողջովին համընկնում է Ադրբեջանի նպատակներին։ Նախ «ԼՂ ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչներն առաջին անգամ չէին հանդիպում համանախագահների հետ, դա պարբերաբար եղել է։ Սակայն տարածաշրջանային վերջին այցից հետո նրանց հայտարարությունում հավասարության նշան դրվեց, ինչպես համանախագահներն են նշել, «ԼՂ-ի de facto իշխանությունների» և «ԼՂ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների» միջև։ Սա Փաշինյանի քաղաքականության հերթական, խիստ բացասական հետևանքն է: Այս համատեքստում պետք է հիշել Փաշինյանի այն հայտարարությունը, թե Արցախում դավադիր ուժեր կան, որոնք ցանկանում են պատերազմ հրահրել և տարածքներ հանձնել։ Սա Հայաստանի և Արցախի անվտանգությանը ծանր հարված է և այստեղ տեսնում եմ քրեական պատասխանատվության տարրեր։ Նվերներն Ալիևին շարունակվում են։ Հայաստանում քծնանքի այս աստիճանի բարձր մակարդակ երբեք չի եղել։ Քրեական պատասխանատվության նշածս տարրերը տարածվելու են նաև այն ծափահարողների վրա, որոնք հասկանում են այն ահռելի վտանգները, որոնք Փաշինյանը հասցրել է Արցախին, բայց շարունակում են քծնել։

-Փաշինյանի այսպիսի քաղաքականության նպատակը ո՞րն է։

-Ոչ միայն, այսպես կոչված, հեղափոխությունն արտահանելու Արցախ, թուլացնելու հայկական երկրորդ պետությունը, այլև զինված ուժերը թուլացնելու։ Դրա վառ ապացույցն է նաև ԱԺ-ում 2016-ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծումը։

-Ինչո՞վ է վտանգավոր այդ հանձնաժողովը։

-Եթե դա լիներ միջգերատեսչական հանձնաժողով, որտեղ լինեին զորահրամանատարներ, ռազմական գործի մասնագետներ, կարելի էր հասկանալ։ Բայց այս հանձնաժողովը քաղաքական մարմին է, որտեղ որևէ մասնագետ չկա։ Սա ոչ միայն Արցախին, այլև զինված ուժերին մեծ վնաս է հասցնելու։ Չեմ զարմանա, որ այս հանձնաժողովը, ի վերջո, նույնիսկ եզրակացություն անի, որ ոչ թե Ադրբեջանը, այլ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակն է 2016-ի ապրիլին նախահարձակ եղել՝ հրահրելով պատերազմ։

-Ասել է` այս հանձնաժողովի անաչառությանը լրջորեն կասկածում եք։

-Այդ հանձնաժողովն ամբողջությամբ քաղաքական, կուսակցական մարմին է։ Սա ցանկացած երկրում խայտառակություն կլիներ։ Խորհրդարանն ընդհանրապես չպետք է խառնվի զինված ուժերի խնդիրներին և գործողություններին։ Սա ուղղակիորեն հարվածելու, վարկաբեկելու է զինված ուժերը, ինչով զբաղված է այս իշխանությունն իր կառավարման առաջին իսկ օրից։ Իսկ ինչո՞ւ հանձնաժողով չի ստեղծվում, որը պարզի, թե այս մեկ տարվա ընթացքում Նախիջևանի հատվածում քանի հազար հեկտարի վրա է Ադրբեջանը լրացուցիչ վերահսկողություն սահմանել։ Մի քանի անգամ շատ տարածքների մասին է խոսքը, քան այն 800 հեկտարը, որը թմբկահարում են։ (Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարեվերջին Դավիթ Շահնազարյանը հայտարարել էր. «Առաջինը՝ չեզոք գոտի չկա, սահման չկա, կա միջդիրքային տարածք, այդ միջդիրքային տարածքը սկսած մայիս ամսից էապես կրճատվել է: Արդեն սեպտեմբեր ամսին Ադրբեջանի՝ Նախիջևանում տեղակայված զինված ուժերը իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքները մեծացրել են մի քանի անգամ ավելի շատ, քան այն 800 հա-ն է, որի մասին բազմիցս խոսվել է 2016-ի քառօրյա պատերազմից հետո: Ի՞նչ է տեղի ունեցել Դուշանբեի հանդիպումից հետո. այդ դիրքերը, որոնք առաջ էին տրվել, սեպտեմբերի 27-ից հետո ապահովվել են արդեն ճանապարհներով, որոնք ապահովելու են Ադրբեջանի այդ դիրքերի կենսունակությունը: Ահա թե ինչի համար էին պետք Դուշանբեի, այսպես կոչված, «պայմանավորվածությունները»: Այնտեղ արդեն ամբողջովին ճանապարհներ են կառուցվել, տեխնիկա է աշխատել, չեմ խոսում այն մասին, որ գնդակոծվել են թե՛ Զանգակատան, թե՛ Արենի գյուղերին պատկանող տարածքները: Առաջ այդպիսի բաներ չկային, չեն եղել»:- Ռ.Խ.) Ապրիլյան պատերազմն իրականում Արցախի պաշտպանության բանակի հերոսական էջերից մեկն է, որն այսօր ամբողջությամբ փորձում են վարկաբեկել։ Թող Շուշիի, Քարվաճառի, Մարտակերտի ազատագրման գործողություններն էլ քննող հանձնաժողով ստեղծեն, տեսնենք՝ ի՞նչ կբացահայտեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 660 անգամ
Լրահոս
Բնակարանային գողության մեղադրանքով օտարերկրյա հետախուզվողը հայտնաբերվել է Սուրբ Աստվածամոր Տաճարի ոչնչացումը հոգևոր ժառանգության դեմ ուղղված ցեղասպանական գործողություն է ԱՄՆ Սենատը 5-րդ անգամ մերժեց Իրանում պատերազմելու Թրամփի լիազորությունների սահմանափակման օրինագիծը Ու՞մ մտքով կանցներ, որ այսօր նման հայտարարություններ կլսենք․․․ ի՞նչ ակնարկեց Գագիկ Ծառուկյանը (video) «Անկախ դիտորդ»-ը դիմել է դատարան Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնադրած կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին Դատարանը 3 ամսով երկարաձգեց Խաչիկ Գալստյանի տնային կալանքը Նախկին հյուպատոսը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում․ «Jaguar»-ը հայտնվել է հանդիպակաց գոտում. կան վիրավորներ «Նպատակն ա՝ ՀԷՑ-ը հանձնի Ադրբեջանին, ատոմակայանը՝ Թուրքիային, երկաթգիծն էլ ՝ Ղազախստանին»․ կարծիքներ (video) «Իմ 18 տարեկան էրեխուն եմ ուզում, ոչ տուն, ոչ հաց, ոչ էլ փող եմ ուզում»․ անհետ կորածի մայրը հուզվեց (video) #ՈՒՂԻՂ․ Գյումրու խայտառակությունից հետո ինչ են որոշել Նիկոլն ու Աննան․ Նարինե Դիլբարյան (video) Դուք ձեզ ձայն չտվողներին «շունուշանգյալ» անվանեցիք, ինչու՞․․․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Չդիմացա՞ք առանց Աննայի․ Նիկոլ Փաշինյանի արձագանքը (video) Դուք ինչի՞ եք մեզ հրահրու՛մ․․․ թեժ իրավիճակ ԱԺ-ի դիմաց (video) Դու՛րս արի Նիկո՛լ, դուրս արի․․․ դու գիտե՛ս՝ ես քեզ ոնց գիտեմ․ Նարե Սոսե (video) Դավաճաննե՛ր, փակվածը դու՛ք եք, հենց հիմա եկեք այստեղ ու մեր պատասխանը տվեք․ Իսրայելյանն՝ ԱԺ-ի դիմաց (video) Լարված իրավիճակ ԱԺ-ի դիմաց․․․ թողե՛ք 1 րոպե փակենք ճանապարհը (video) Թուրքիան ուժեղացնում է Միջին միջանցքը․ Ուրալօղլու Խաչիկ Գալստյանի և Արամ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննվում է դռնփակ ռեժիմով Արշակ սրբազանի փոխարեն՝ Հայկազուն սրբազանը «Վայ Աստված չանի հանդիպեմ Փաշինյանին», «կթքեմ երեսին ու կգնամ»․ քաղաքացիներ (video) Հարավկովկասյան երկաթուղին քաղաքացիներին կոչ է անում խստորեն պահպանել երկաթուղային անվտանգության կանոնները Երկու սերունդ, մեկ բեմ․ Օրրանը գարնանային համերգով տոնեց հիմնադրման 26-ամյակը «Դե արի ու մի ասա, տո՛ շան տղա, որ ասում ես՝ փախած, 10 ամիս շրջափակման մեջ, սոված էին, ի՞նչ արեցիր» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am