SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: Ժամը 09:00- ի սահմաններում «Վանաձոր» ՔԿՀ-ում կալանվորված Արազ Տեր-Հովհաննիսյանը, գտնվելով խցի սանհանգույցում, ինքնասպանության փորձ է կատարել` վնասելով պարանոցի հատվածը: Մինչ ինքնասպանության փորձ կատարելը, Ա. Տեր- Հովհաննիսյանը երկտող է թողել, որտեղ խնդրել է իր այդ քայլի մեջ որեւէ մեկին չմեղադրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեակատարողական հիմնարկի ծառայողների զգոնության արդյունքում վիրավորին տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերվել, որից հետո նրան տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ էլ նա վիրահատվել է: Փաստի առթիվ Վանաձոր քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը