Փաշինյանը չնկատելու է տալիս Պուտինի ակնարկը

Աշխատանքային այցով երեկ Ռուսաստանի Դաշնություն` Սանկտ Պետերբուրգ ժամանած Նիկոլ Փաշինյանը Կոնստանտինովյան պալատում հանդիպեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Չեմ կասկածում, որ Ձեզ համար հետաքրքիր կլինի և հուսով եմ, նաև օգտակար՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում մասնակցելու քննարկումներին: Սա հրաշալի հարթակ է՝ հանդիպելու գործընկերների հետ, շփվելու, մտքերով փոխանակվելու ընթացիկ տնտեսական հարցերի շուրջ, խոսելու քաղաքական բնույթ ունեցող մի շարք հարցերի մասին. իմ կարծիքով այսպիսի օգտակար և լուրջ միջոցառում ունենք: Անհարժեշտություն չեմ համարում բնութագրել մեր երկկողմ հարաբերությունները՝ մենք դա անում ենք պարբերաբար, վերջերս հանդիպել ենք Ձեզ հետ, քննարկել շատ հարցեր և հնարավորություն ունեցել խոսել ամեն բանի մասին: Հիշեցնեմ, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերն է. 26 տոկոս, գրեթե 2 մլրդ դոլարի ուղղակի ներդրումներ և շատ այլ պահեր, որոնք ի ցույց են դնում մեր հարաբերությունների հատուկ, դաշնակցային բնույթը»,- նշել է Պուտինը:

Ուշագրավ է, որ թեև Պուտինն օգտագործում է «դաշնակցային» հարաբերություններ արտահայտությունը, սակայն հետևողականորեն խուսափում է օգտագործել՝ «ռազմավարական» բառը, վստահաբար, ոչ միամտաբար ու պատահական:

Սակայն առավել հետաքրքրականն այն է, որ Փաշինյանն էլ միումնավոր «չի նկատում» Պուտինի խոսքում այդ նուրբ պահը, որ Պուտինը չի օգտագործում «ռազմավարական» բառը, նա հղում է անում Պուտինի չարտասանած այդ բառին:

Ահա Փաշինյանն ասել է. «Կարծում եմ՝ մեր հարաբերությունները համաչափ են զարգանում: Մեր երկրների միջև, ինչպես Դուք նշեցիք, ռազմավարական, գործընկերային հարաբերություններ են: Եվ դա վերաբերում է ոչ միայն երկկողմ հարաբերություններին, մենք ակտիվորեն համագործակցում ենք ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ շրջանակներում: Եվ կարծում եմ, որ այս բոլոր ուղղությունները մեր երկրների համար ունեն ռազմավարական նշանակություն: Շատ ուրախ եմ, որ մենք այս ուղղություններով հնարավորություն ունենք համաչափորեն զարգացնելու մեր հարաբերությունները: Ուզում եմ ասել, որ այս տարի մեզ մոտ բավական լավատեսական տնտեսական ցուցանիշներ կան. առաջին քառորդի ցուցանիշներով մենք գրանցել ենք 7.1 տոկոս տնտեսական աճ: Ապրիլին տնտեսական ակտիվության մեր ցուցանիշը կազմել է 9.2 տոկոս: Ինչո՞ւ եմ այս մասին խոսում, որովհետև ակնհայտ է, որ սրանք լավ ցուցանիշներ են ոչ միայն Հայաստանի, այլև ԵԱՏՄ համար, քանի որ մեր տնտեսական ցուցանիշները շատ հարցերով կապված են ԵԱՏՄ կազմում մեր հարաբերությունների և ռուսական շուկային հայկական բիզնեսի հասանելիության հետ: Սա շատ կարևոր է»:

Ապա` Փաշինյանը հույս է հայտնել, որ կհաջողվի որոշ հարցերի դեպքում հասնել այնպիսի որոշումների, որոնք չեն կոտրի տնտեսական աճի դրական տեմպը: «Ուզում եմ ասել, որ այս տարի մենք նաև դրական աճ ունենք այն զբոսաշրջիկների թվով, ովքեր Ռուսաստանից այցելում են Հայաստան: Եվ հիմա Հայաստանում ամենուր՝ թե՛ մայրաքաղաքում, թե՛ զբոսաշրջային կենտրոններում, կարող ես լսել ռուսական խոսք: Շատ հաճելի է: Ես միշտ նրանց հանդիպելիս պարտադիր հարցնում եմ, հետաքրքրվում, թե ինչպես են իրենց զգում Հայաստանում: Ուզում եմ վստահորեն ասել, որ ռուսաստանցի զբոսաշրջիկները Հայաստանում իրենց շատ լավ են զգում: Եվ ակնհայտ է, որ ավելի ու ավելի շատ ռուսաստանցի զբոսաշրջիկներ են այցելելու մեր երկիր: Սա, իհարկե, հաճելի է, քանի որ կարծում եմ, որ սա ոչ միայն տնտեսական հարց է, այլև այն առնչվում է մեր մշակութային, հումանիտար կապերին: Նման շփումները, իմ կարծիքով, նպաստում են մեր քաղաքական ու տնտեսական հարաբերություններին»:

Փաշինյանն իր խոսքում, կարծես, փորձում է կարևորել Հայաստանը Պուտինի աչքում՝ հատուկ շեշտելով ռուս զբոսաշրջիկների Հայաստան այցելելու հանգամանքը, անգամ նրանց որսպիսությունն անձամբ հարցնելու իր քայլը:

Հայ-ռուսական օրակարգային հարցերը՝ տնտեսության տարբեր ոլորտներում հետագա համագործակցությունից, և այլ թեմաներին զատ այլ հարցերում են կարևոր՝ հայաստանյան ներքաղաքական իրավիճակն ու Արցախի հարցը:

Միջանձնային մակարդակով Փաշինյան-Պուտին հարաբերություններն ակնհայտորեն սովորական են, գուցեև սովորականից էլ ցածր: Այս անգամ ի՞նչ քննարկումներ կծավալվեն հայաստանյան ներքաղաքական խնդիրների հարցում՝ կարելի կլինի հասկանալ Փաշինյանի պահվածքից:

Թամար Բագրատունի

դիտվել է 14091 անգամ
Լրահոս
Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am