Բոլորն «ընկել են կրակը»

Արդեն այնպիսի տպավորություն է, Հայաստանի իշխանությունները ոչ միայն Արցախի հարցում հրապարակային ելույթների առումով միասնական դիրքորոշում չունեն, այլև իսկապես համակարգված աշխատանք գոյություն չունի:

Նախ` Փաշինյանը մի տևական ժամանակ ասում էր, թե կոնկրետ բանակցություններ չեն վարվում: Թեև հնչում էին քննադատություններ, թե եթե չեն վարում կոնկրետ բանակցություններ՝ ի՞նչ են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները այդքան հանդիպումների ժամանակ քննարկում:

Հիմա էլ Փաշինյանն ասաց, որ միայն ինքն է ղարաբաղյան կողմին ծանոթացրել կարգավորման տարբերակներին՝ փաստաթղթավորված: Թեև այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու՞ են տարիներ շարունակ համանախագահները մեկնում Արցախ, միթե նրանց այսքան տարիների ընթացքում Արցախի իշխանությունները չեն հարցրել, թե կոնկրետ կարգավորման ինչ տարբերակ է դրված բանակցությունների սեղանին:

Երեկ ահա, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականին լրագրողները հարցեր են ուղղել: Յուրաքանչյուր բանակցություններից առաջ և հետո մենք մշտապես աշխատում ենք Արցախի ղեկավարության հետ, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ասել է Զոհրաբ Մնացականյանը։ «Ես անձամբ շատ սերտ աշխատում եմ Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ, նաև աշխատում եմ Արցախի նախագահի հետ, նույնը վերաբերում է նաև վարչապետին։ Մենք շատ հստակ ձևաչափ ունենք միասին սերտորեն աշխատելու, որն արտահայտում է մեր կառավարության կողմից նշված քաղաքական գիծը, որը վերաբերում է Արցախի որոշիչ ձայնին այս բանակցային գործընթացում։ Դուք գիտեք, որ Արցախի մասնակցության հարցը բարդ է, բայց սկզբունքային հարց է։ Առանց Արցախի որոշիչ ձայնի մենք առաջընթաց չենք ունենալու», - ասաց Զոհրաբ Մնացականյանը։

Հարցին՝ այս ընթացքում բանակցություններում եղե՞լ են նրբություններ, որոնց Արցախը տեղյակ չի եղել, արտաքին գործերի նախարարը պատասխանեց. «Այն, ինչ մենք քննարկում ենք Արցախի իշխանությունների հետ, այն, ինչպես ես աշխատում եմ Մասիս Մայիլյանի հետ... Մենք ունենք մեր հարցերը, մենք ունենք մեր տարբեր մոտեցումները, որտեղ նույնպես Արցախն ունի իր դիրքորոշումները, որոնք հստակ արտահայտվում են Մասիս Մայիլյանի և Բակո Սահակյանի կողմից։ Մենք այդ ամենը քննարկում ենք»։
Այսինքն, նկատվում է, որ Մնացականյանն ուղիղ չի ցանկանում պատասխանել հարցին, թե՞ իսկապես մինչև Փաշինյան-Ալիև բանակցություններն իսկապես արցախյան կողմը տեղյակ չի եղել բանակցությունների էությանը, որ հայկական կողմը հարկ էլ չի համարել տեղյակ պահել Արցախյան կողմին:

Սա այն դեպքն է, որ իշխանության վերին օղակներում, այն էլ արցախյան թեմայի նման նուրբ հարցում, այսպես ասած՝ բոլորն «ընկել են կրակը», չգիտեն ինչ խոսեն, որ անհարմար դրության մեջ չդնեն պատասխանատու բանակցողներին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4894 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am