Պարտքից խեղդված

Այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի արտաքին պարտքը նվազել է 0.8 տոկոսով: Ըստ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների` մարտի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 934.2 մլն դոլար, մինչդեռ փետրվարի վերջին այն 6 մլրդ 943.6 մլն դոլար էր, իսկ հունվարի վերջին՝ 6 մլրդ 951 մլն դոլար: Պետական պարտքի մեծ մասը կառավարության պարտքն է՝ 6 մլրդ 389.5 մլն դոլար, որից 4 մլրդ 943.6 մլն դոլարը արտաքին պարտքն է:
Վերջին տասնամկայում պարտքի հետևողական կուտակումը հանգեցրել է մի վիճակի, երբ պետական բյուջեի ծախսերի մեջ հետզհետե պարտքի սպասարկումը զբաղեցնում է բավականին մեծ կշիռ:
Պետական պարտքն իր մեջ ներառում է արտաքին եւ ներքին պարտքը: Այն բաղկացած է վարկային պայմանագրերից, որոնք ունեն մարման ժամանակացույց: Կան պայմանագրեր, որոնց մարումը պետք է կատարվի ամսական կտրվածով, կան պայմանագրեր, որոնց գծով պարտավորությունների կատարումը պետք է լինի ժամկետի վերջում:
Պետական պարտքի հարցում հեղափոխական Նիկոլ Փաշինյանի բախտն ակնհայտորեն չբերեց, նա նախորդ իշխանությունից ժառանգեց 6 մլրդանոց պարտքի բեռ, որի սպասարկման ամանածանր շրջանը բաժին հասավ հենց այս կիառավարությանը:

Արտաքին պարտքի վերը նշված փոքր-ինչ նվազումն այս իմաստով չունի էական նշանակություն և ընդհանուր արտաքին պարտքի ծավալի վրա նկատելի ազդեցություն չի կարող թողնել: Պարտքի նվազումը դրական է որպես երևույթ, սակայն խոշոր հաշվով պարտքի բարձր բեռը շարունակում է մնալ իշխանության ամենալուրջ մարտահրավերը:
Ի վերջո, ո՞րն է պարտք վերցնելու իմաստը: Պարտքը հնարավորություն է տալիս ստեղծել որոշակի հավելյալ արժեք: Այսինքն, պատկերավոր ասած, եթե մենք վերցնում ենք վարկ եւ կարողանում ենք իրականացնել ծրագրեր, որոնց արդյունքում ավելի շատ փող ենք աշխատում, քան այդ վարկի սպասարկումն է, ուրեմն վարկն արդարցված էր: Այս առումով նախորդ իշխանությունները շատ վատ վարկառուներ են եղել, որովհետև հստակ վիճակագրություն չկա, թե այս կամ այն նպատակով վերցված վարկի շնորհիվ ինչ արժեքներ են ստեղծվել երկրում և և ինչ նպատակի է ծառայել վարկ վերցնելը



Մարտի վերջի դրությամբ պետական պարտքից 1 մլրդ 789.380 մլն դրամ Հայաստանը պարտք է Համաշխարհայի բանկին: Առաջին եռյակի մյուս երկու խոշոր վարկատուները Զարգացման միջազգային ընկերակցությունն ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն են:

Հայկ Դավթյան

դիտվել է 1502 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am