Հրաձգություն՝ Լոս Անջելեսում. կան վիրավորներ
NBC Los Angeles-ը՝ հղում անելով ոստիկանությանը հայտնում է,որ Լոս Անջելեսի հարավում՝Հայդ-պարկի շրջանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 3 մարդ է տուժել։ Հրաձգությունն իրականացրած անհայտ անձը ներկայում դեռևս ձերբակալված չէ։ Իրավապահները տվյալներ չունեն նրա գտնվելու հնարավոր վայրի մասին։ Ոստիկանության տվյալներով՝ վնասվածքներ են ստացել 2 կին և 1 տղամարդ։ Կանանցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է։
