Համաձայնություն՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև
Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը իր ադրբեջանցի գործընկեր Նատիկ Ալիևին առաջարկել է Քաթարի մայրաքաղաք Դոհայում կոնսուլտացիա անցկացնել նավթ արդյունահանող երկրների հանդիպումից առաջ, հայտնում է TASS-ը: Հարցը վերաբերում է նավթի արդյունահանման ծավալների սառեցմանը 2016 թվականի հունվարի մակարդակին, որը կքննարկվի ապրիլի 17-ին Դոհայում հանդիպման ժամանակ: Նավթ արդյունահանող երկրների մեծամասնությունը հաստատել է հանդիպմանը մասնակցությունը:
