Փաշինյանի ինքնախոստովանությունը. Տեր-Պետրոսյանի ռեինկարնացիան

Ադրբեջանական կողմի ագրեսիվ պահվածքի և օրերս տեղի ունեցած հայ զինվորի սպանության ֆոնին Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր այն քարոզչական գիծը, ըստ որի՝ Արցախում կան դավադիր ուժեր, որոնք հրադադարի ռեժիմի խախտմանն են նպաստում և անգամ պատրաստ են հողեր հանձնել, որպեսզի վնասեն ՀՀ կառավարությանը:

Նա այսօր, առանց անուն տալու, կրկին մեղադրանքներ հնչեցրեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հասցեին:

Փաշինյանն իր այս վարքագծով ցույց է տալիս, որ Արցախի ու Հայաստանի անվտանգության դեմ գործող միակ դավադիր սուբյեկտն ինքն է: «Ժողովրդի» վարչապետը հիմա, ի լուր աշխարհի, ցույց է տալիս, որ կան հակասություններ պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի միջև: Ընդ որում՝ նա ոչ միայն ցույց է տալիս, այլ նաև նպաստում է հակասության ի հայտ գալուն ու դրա խորացմանը:

Նման հակասություններ եղել են նաև 1997-1998թթ.: Այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած տխրահռչակ փուլային լուծման տարբերակին դեմ դուրս եկան Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ Սամվել Բաբայանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի իշխանության մի մասը՝ Ռոբերտ Քոչարյան, Վազգեն Սարգսյան, Սերժ Սարգսյան:

Բովանդակային առումով Նիկոլ Փաշինյանը տերպետրոսյանական գծի մեջ է և առաջ է մղում «Սերգո՛ ջան, լավ չես ապրելու, քանի դեռ Ղարաբաղի հարցը կա» թեզը, բայց մի փոքր այլ ձևով:

Եթե Տեր-Պետրոսյանը «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածով հրապարակայնացրեց իր քիրվայական մոտեցումները, ապա Փաշինյանը, թերևս, հաշվի առնելով 1-ին նախագահի հետ տեղի ունեցածը՝ խորամանկորեն է գործում ու դիմում շանտաժի օգնությանը՝ զուգահեռաբար ջուր լցնելով հայաստանցի-ղարաբաղցի տեղեկատվական դիվերսիայի ջրաղացին:

Փաշինյանը ոչ թե ասում է, որ պայմանական Սերգոն լավ չի ապրելու, այլ ասում է՝ քանի դեռ Արցախի խնդիրը կա, երեխեքը պետք է զոհվեն: Սա դեմագոգիկ ու դավադիր թեզ է, քանզի պարզ է, որ ոչ մեկն էլ չի ուզում, որ մեր զինվորները զոհվեն սահմանին, բայց նաև պարզ է, որ Ադրբեջանը մեզ այլընտրանք չի թողնում, քան զենքի ուժով մեր կյանքի ու պետության գոյությունը պաշտպանելը: Փաշինյանը կեղծ ընտրություն է առաջարկում՝ «Պատրա՞ստ եք զոհվել հանուն ոչնչի» ծրագրի շրջանակներում:

Տեր-Պետրոսյանից նրա մյուս ձևական տարբերությունն այն է, որ 1997-1998թթ. 1-ին նախագահը լեգիտիմություն չուներ, քանզի ընտրակեղծիքների ու սահմանադրական կարգի տապալման միջոցով էր վերարտադրել իր իշխանությունը: Փաշինյանը ֆորմալ առումով լեգիտիմ է, և առայժմ չկա այն ներքաղաքական վիճակը, որը կար 21 տարի առաջ:

Ներկայիս իրավիճակի վտանգավորությունն այն է, որ եթե 1998-ին հեշտ էր մերժել ոչ լեգիտիմ նախագահի քիրավայական գաղափարները և հեռացնել նրան, ապա այժմ կան որոշակի դժվարություններ, քանզի էյֆորիկ մթնոլորտում քվեներ փախցրած ինքնակոչիկի խորամանկ ու դավադիր վարքագիծն Արցախի հարցում դեռ որոշ զանգվածի համար տեսանելի չէ: Բացի այդ՝ 2018-ի ապրիլ-մայիսին քաղաքական դաշտը դեֆոլտի է ենթարկվել, իսկ իշխանության ներսում դեռ չեն երևում Վազգեն Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի դերերն իրենց վրա վերցնողները (թեև, ո՞վ գիտե): Այս իրավիճակը, սակայն, երկար չպետք է թույլ տալ, որ ձգվի:

Պարզ է, որ վակուումը լցվելու է, որովհետև ազգային անվտանգության սպառնալիքը շատ իրական է, ու այդ սպառնալիքը ներսում է գտնվում՝ Հանրապետության հրապարակի թիվ մեկ աշխատասենյակում:

7or.am

դիտվել է 995 անգամ
Լրահոս
Ուկրաինան պետք է պատրաստ լինի․ Ուիթաքեր Ադրբեջանական բենզինը՝ որպես հայկական հանրաքվե Անհամբեր կսպասեմ հաջորդ տարվա նախընտրական «մետրոյին»․․․ չմոռանանաք, որ սրանք 8 մլրդ դոլար պարտք եք վերցրել Երբ իշխանությունը ոչ թե կրթում է, բարձրացնում, ազնվացնում, այլ՝ 8 տարի շարունակ ապականում, ավերում ու քանդում... Պարզ է` Նիկոլը նաև իր ընտրազանգվածին է կերակրում Բաքուն շարունակում է հակահայկական ծրագրերը․ «Արևմտյան Ադրբեջան» համայնքը ժողով է արել Արամ Ա. Վեհափառը 2026 թվականը կհայտարարի հոգեւոր կյանքի վերանորոգման տարի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ կարգավորման շուրջ հինգ հիմնական տարաձայնությունները Պուտինի հատուկ ներկայացուցիչը բանակցություններ է վարում Ուկրաինական կարգավորման շուրջ Ինչ են քննարկելու Նեթանյահուն ու Թրամփը Օրբանը ծաղրել է Կալլասին Յուրաքանչյուրն ինքն է կայացնում իր որոշումները․ Մխիթարյանը՝ Ինձագիի մասին Մեր ապրած վատ ու ձմեռ օրերում մեր կյանքը լուսավորող պահեր կան․ Արամ Ա Վեհափառի ուղերձը Եկեղեցու դեմ մոնղոլ-թաթարական արշավանքը կատարվեց տիրադավ սրբազանների աջակից Փաշինյանի թողտվությամբ Սամվել դպիր Գրիգորյանը աղերսագիր է ուղղել Վեհափառին՝ խնդրելով կարգալույծ անել Վազգեն Միրզախանյանին Չեխիայի ներքին գործերի նախարարը կանխատեսում է ներգաղթյալների հոսք Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո Իրանը կսկսի 657 կիլոմետրանոց Հերաթ-Մազարի-Շարիֆ երկաթուղու շինարարությունը․ «Իրանցի լրագրողի օրագիր» Առաջին անգամ ՀՀ քաղաքացին ՌԴ նախագահի կողմից արժանացել է «Պատվոգրի» Հրադադարից հետո Ուկրաինան չի կարողանա ինքնուրույն պահել 800,000-անոց բանակը․ Զելենսկի Լայն հասարակությանը պետք է պարզ ձևով բացատրել կապերը. Մայր Աթոռ պաշտպանելն ու ադրբեջանական բենզին մերժելը նույն շղթայի մեջ են․ Վահե Հովհաննիսյան Իրանի և Ռուսաստանի միջև սերտ համագործակցությունը արդյունավետ միջոց է Արևմուտքի անօրինական պատժամիջոցների դեմ. Արաղչի ՌԴ նախագահը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին․ ինչ է սպասվում Թուրքիայում ևս մեկ անօդաչու թռչող սարք է ընկել Գյումրիում ստերջացված շունը կծել է քաղաքացուն. ահազանգ Մնացեք ամուր, զորավիգ եղեք եկեղեցուն ու Հայրապետին. Միքայել Սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am