Սևազգեստ մարդկանց հարցը լուծեք,ծաղկավոր բաբչկան կապեք. Փաշինյանի խիստ հանձնարարականը Վանեցյանին և Օսիպյանին (video)

 «Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ ոչ բռնի թավշյա, հեղափոխություն, ինչից հետո մի շարք ուժեր, այդ թվում կոռուպցիոն համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող, փորձեցին իրենց համար ՀՀ-ում քաղաքական գործունեության որոշակի դաշտ ստեղծել, ինչը բնական է ու նորմալ ժողովրդական երկրի համար:Մեկ տարվա փորձերի ու գործունեության արդյունքում այդ ուժերը վերջնականորեն հասկացան, որ անդառանալիորեն հայտնվել են քաղաքական լուսանցքում և վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ որոշ շրջանակներ որոշել են ՀՀ-ում իրականացնել բռնության և բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ: Այս առումով նույնիսկ տեղի են ունենում կազմակերպված ակցիաներ, որի հիմնական ասելիքն այն է, որ իրենք պատրաստ են Հայաստանում բռնությամբ քաղաքական հարցեր լուծել: Այս ասելիքը, հռետորիկան աստիճանաբար ավելի կազմակերպված բնույթ է ստանում: Մենք օպերատիվ տեղեկությունենր ունենք, որ այդ շրջանակների որոշ հատվածը որոշել է սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորել, ովքեր քաղաքում կշրջեն, կփորձեն որոշակի տրամադրություն ստեղծել, լկտի պահվածքով աչքի ընկնել և այլն: Այս ամենի համատեքստում ես ուզում եմ արձանագրել՝ այն երկրում որտեղ հաղթել է ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը, որտեղ տեղի են ունենում բռնության կոչեր, իրավապահ համակարգը չի կարող լինել թավշյա, այն պետք է շատ կոչ հակահարված տալ բոլոր նման երևույթներին՝ սկսած այն երևույթից, որ Երևանի Ազատության հրապարակն ինչ-որ ժամի ինչ-որ մարդիկ փորձոում են դարձնել երթևեկելի գոտի, ավտոմեքենաներով մտնում են ու ճռիկներ անում: Ավտոմեքենաներ են վարում մայթերով: Սա արվում է ցույց տալու համար, որ երկրում իբր հաստատված է անիշխանություն, չկա իրավակարագ, կամ այն թույլ է: Ես ուզում, եմ արձանագրել, որ նման դեպքերում ՀՀ իրավապահ համակարգը խնդրին պետք է վերաբերի ոչ թե որպես երթևեկության խախտման, այլ արհամարհանքի հանրության, օրինականության և պետական համակարգի նկատմամբ: Այդ հարցով պետք է զբաղվի ոչ միայն ՃՈ-ն, այլ հասարակական կարգի և անվտանգության ուժերը, որ նման պահվածքով հանդես եկող ցանկացած անձ լրջորեն փոշմանի իր կատարած արարքի համար»,-կառավարության նիստում ասաց վարչապետը:

  Փաշինյանը նշեց, որ նրանց պետք է տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր բաբչկան կապել և ճանապարհել քաղաքակիրթ օրինական կյանք:

«Վերոնշյալն ազգային անվտանգության խնդիր է: Բռնության քարոզ անողը հաջորդ անգամ բերանը բացելուց առաջ պետք է ստանա կոշտ հակահարված: Նրանք պետք է 10 անգամ մտածեն բերանները բացելուց առաջ, եթե դրանից հետո գնան նման գործողությունների 10 անգամ պետք է հակահարված ստանան: Այդ հակահարվածը չպետք է լինի թավշյա, այն պետք է լինի երկաթյա»:

Ոստիկանապետ Օսիպյանն ու ԱԱԾ տնօրեն Վանեցյանը հայտարարեցին, որ խնդիրը պարզ է:

Վարչապետ Փաշինյանը հատուկ շեշտեց, որ իրավապահների գործողությունենրի ժամանակ հարգվելու է խոսքի ազատությունը և ամեն ինչ լինելու է օրենքի սահմաններում:

դիտվել է 907 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am