Մատվիենկոն առաջարկում է
Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն առաջարկել է ուշադրություն դարձնել Երջանկության և ապագայի նախարարությունների վրա, որոնք գոյություն ունի ԱՄԷ-ում, հայտնում է Interfax-ը: Այդ մասին նա հայտնել է ԱՄԷ-ի փոխնախագահ, վարչապետ Մոհամեդ բեն Ռաշիդ ալ Մակտումի հետ հանդիպման արդյունքում: «Նրանք ստեղծել են Երջանկության նախարարություն: Դա հավանաբար միակ երկիրն է, որտեղ գոյություն ունի այդպիսի նախարարություն: Ինձ թվում է, որ այդպիսի նախարարությունը շատ օգտակար կլինի նաև Ռուսաստանի համար»,- նշել է նա:
