ԱՄՆ-ը 2016-ին Կիևին ռազմական օգնություն կտրամադրի՞
Sputnik-ը հայտնում է,որ ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Միշել Բալդանզան չի բացառել այս տարի Ուկրաինային մահաբեր զենք տրամադրելու հնարավորությունը: «Պաշտպանության նախարարությունը սերտ կապ է պահում մեր ուկրաինացի գործընկերների հետ՝ պաշտպանական ոլորտում մեր հետագա քայլերը որոշելու համար»,- ասել է նա : Նա նաև հիշեցրել է, որ ԱՄՆ Կոնգրեսն Ուկրաինային լրացուցիչ ֆինանսավորում է հատկացրել 2016 ֆինանսական տարվա շրջանակներում ռազմական օգնության հոդվածով:
