«Հրապարակ» թերթը գրում է. «Տիկին Մակունց, ճի՞շտ են տեղեկությունները, որ ՔՊ կուսակցության վարչության նիստում որոշվել է անցումային արդարադատության խորհրդարանական «կուրացիան» դնել ոչ թե պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի եւ կամ ԱԺ նախագահի, այլ Ձեր փխրուն ուսերին՝ հարցրինք «Իմ քայլը» խմբակցության ղեկավարին։
«Չէ, նման կոնկրետ որոշում չկա, սակայն ես ակտիվորեն ներգրավված եմ լինելու»։ Իսկ իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, թե վարչության նիստերից մեկում ՔՊ որոշակի, այսպես կոչված, սորոսական թեւը Նիկոլ Փաշինյանի առջեւ դրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտոնավարման նպատակահարմարության հարցը։ «Դուք գիտեք, որ ես վարչության անդամ չեմ»:
Սակայն մասնակցում եք նիստերին։ «Այո, մասնակցում եմ։ Այն նիստերին, որոնց ես ներկա եմ եղել, նման բան չի քննարկվել»: Իսկ ինքներդ ինչպե՞ս եք գնահատում Արթուր Վանեցյանի աշխատանքը։ «Ես, ճիշտն ասած, ինձ թույլ չեմ տա գնահատական հնչեցնել պարոն Վանեցյանի աշխատանքի հետ կապված, որովհետեւ ԱԱԾ-ն վարչապետին ենթակա ծառայությունն է. ի դեպ` պարոն Վանեցյանը բավականին բաց է խմբակցության ցանկացած հարցին պատասխանելու առումով եւ ինքն է ինձ առաջարկել՝ եթե կարիք լինի որեւէ հարցի առնչությամբ խմբակցության հետ հանդիպելու, պատրաստ է»:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը