Որոշակի պահից՝ արդեն չի լինի շտկել ոչինչ

Արցախի ղեկավար Բակո Սահակյանը, ըստ էության, հերքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե նախորդ իշխանությունների ժամանակ Արցախի ղեկավարությունը տեղյակ չի եղել բանակցային գործընթացի մանրամասներին:

Փաշինյանը երեկվա հայտարարությունից ժամեր անց Արցախի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ: «Առհասարակ, և՛ հիմա, և՛ նախկինում Ադրբեջանի հետ բանակցություններից առաջ և դրանցից հետո Հայաստանի Հանրապետության իշխանությունները տեղյակ էին պահում Արցախի ղեկավարությանը քննարկվող հարցերի և վերջին զարգացումների մասին», - ասել է Բակո Սահակյանը՝ պատասխանելով «Արցախ պրեսի» հարցին: «Ընդհանրապես, ուզում եմ ընդգծել, որ շահարկումներ թույլ չտալու լավագույն և գուցե միակ հնարավորությունը բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնումն է՝ Արցախի անմիջական մասնակցությամբ», - նաև ասել է նա:

Արցախի նախագահն արձագանքել է նաև Փաշինյանի մեղադրանքներին այն մասին, թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր հետ հանդիպման ժամանակ հավանություն է տալիս ղարաբաղյան խնդրի կարգավորման իր տեսլականին, սակայն, հետո փորձում են իրեն մեղադրել հողեր հանձնելու մեջ:

«Նմանատիպ հարցեր ինձ արդեն ուղղել են, մասնավորապես՝ ս.թ. մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամների ու լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ես ասել եմ, որ եթե կան դավադիրներ, նրանք պատժվելու են, և եթե որևէ մեկին հայտնի են կոնկրետ անձինք և նրանց դավադրության ապացուցված փաստեր, ապա թող մեզ տեղեկացնեն, և մենք համապատասխան քայլեր կձեռնարկենք», - նշել է Բակո Սահակյանը՝ շարունակելով․ ֊ «Մեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկը մեր միասնականությունն է, և անթույլատրելի եմ համարում այն խարխլելուն ուղղված ցանկացած քայլ՝ լինի դա Արցախում, Հայաստանում, թե Սփյուռքում: Անընդունելի եմ համարում դավադրական պահելաձևն առհասարակ: Եթե կան կասկածներ, անվստահություն այս կամ այն երևույթի, անձի կամ պաշտոնյայի նկատմամբ, կարևոր եմ համարում այդ բոլոր հարցերի շուրջ փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկումների և ընդհանուր հայտարարի գալու անհրաժեշտությունը: Մենք ունենք մեկ հայրենիք, և բոլորիս պարտքն է անել ամեն ինչ նրա միասնականությունը պահպանելու համար»:

Հիշեցնենք, վերջերս իշխանական «Իմ քայլը» խմբակցության հրավերով Հայաստանի Աժ էր այցելել Բակո Սահակյանը։ Հարցին ի պատասխան՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ դավադիր ուժերի մասին հայտարարությանը, Սահակյանն ասել էր, թե տեղյակ չէ նման ուժերի կամ գործիչների գոյության մասին, բայց, եթե այդպիսիք կան, ապա նրանց պետք է բացահայտել. «Ես չունեմ այդպիսի տեղեկություններ, որ կան այդպիսի ուժեր և կան այդպիսի գործիչներ, ովքեր նախապատրաստում են այդպիսի դավաճանական գործողություններ»։

Հարցը նրանցում չէ, թե Հայաստանի նախկին իշխանությունն օրին՝ փաստաթղթավորված ներկայացրե՞լ է Արցախի ղարաբաղյան կարգավորման փաստաթղթերը: Բանն այն է, որ անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են պարբերաբար այցելում Արցախ:

Այսինքն, գոնե այս մասով, անհնար է, որ Արցախի իշխանությունները անտեղյակ լինեն կարգավորման տարբերակների գոնե ընդհանուր մոտեցումներից: Հետևաբար, ինչպե՞ս կարող է Արցախի իշխանությունները մինչև այժմ անտեղյակ լինեին, թե ինչ է բանակցվում Հայաստանի և Ադրբեջանի կողմից:

Հաջորդը՝ հիմա արդեն Հայաստան-Արցախ դավադրությունների մեղադրանքներին վերջ տալու և առկա լարվածությունը լուծելու հարցն է: Դա պետք է իրականացնել շատ սեղմ ժամկետներում:

Ակնհայտ է, որ Արցախում դրա գիտակցումը կա, գոնե Բակո Սահակյանի՝ բոլոր հարցերի շուրջ փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկումների և ընդհանուր հայտարարի գալու անհրաժեշտության մասին խոսելը՝ դրա վկայությունն է:

Ամբողջ խնդիրն այն է, թե կա՞ նման գիտակցում ու ցանկություն Փաշինյանի մոտ...

Ընդ որում, լարումը պետք է վերացնել առաջիկա ժամերի ընթացքում, որովհետև հետո, դա միգուցե, այլևս անհնար լինի անել: Որոշակի պահից՝ արդեն շտկել չի լինի ոչինչ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2776 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am