Կա՞ որևէ մեկը Փաշինյանի շրջապատում, որը նրան կասի՝ բավական է

Նիկոլ Փաշինյանը երեկ պարզաբանել է, թե ովքեր են «դավադիր ուժերը» բացելով «փակագծեր», կապված իր հայտարարության հետ, թե՝ որոշ ուժեր փորձում են պատերազմ հրահրել, հողեր հանձնել և տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը դնել իր իշխանության վրա:

Փաշինյանն, ըստ էության, սլաքներն ուղղել է դեպի Արցախի գործող իշխանություններն՝ ասելով, որ թեև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր հետ հանդիպման ժամանակ հավանություն է տալիս ղարաբաղյան խնդրի կարգավորման իր տեսլականին, սակայն, հետո փորձում են իրեն մեղադրել հողեր հանձնելու մեջ: «Դա աննախադեպ երևույթ է եղել, երբ որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության և Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպումներ եմ ունեցել և ներկայացրել եմ Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ իմ տեսլականը և հետաքրքրվել եմ՝ իմ առաջադրած տեսլականի հետ համաձա՞յն են, թե՞՝ համաձայն չեն։ Պարզվել է, որ բոլորը համաձայն են դրա հետ, և երբ որ դրանից հետո էդ սեղանի շուրջ ներկա մարդիկ հրահրում են տակից և ասում են, որ այս կառավարությունը հողեր է ծախում, ինձ մոտ հարց է առաջանում՝ ես էս մարդու հետ նստել, խոսել եմ գաղտնիության պայմաններում, թե ոնց եմ պատկերացնում, ինչ քայլերով մենք պետք է գնանք առաջ, եթե էդ մարդը դուրս է գալիս և իր օգնականին ասում է՝ «գնա «Ֆեյսբուք»-ում գրի, որ Փաշինյանը հողերը ծախում ա», ինչի՞ համար է ինքը դա անում, ինքը գիտի 100 տոկոսով, թե ինչ է կատարվում, ընդ որում, երբ որ Հայաստանի իշխանության ղեկին եղել է իր պարի ընկերն, ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունեցել, իրեն հարկ էլ չեն համարել տեղյակ պահել, թե ինչ է կատարվում, ինչ են մտածում և ինչ են ուզում ասել», - պարզաբանել է Փաշինյանը։

Ապա` նա մեկ այլ սենսացիոն հայտարարություն է արել՝ տեղեկացրելով, որ ինքն է Ղարաբաղի իշխանություններին փոխանցել բանակցային գործընթացին վերաբերող փաստաթղթեր, մինչդեռ նախկին իշխանությունը, կամ, ինչպես Փաշինյանը ձևակերպեց՝ Բակո Սահակյանի «պարի ընկերը», Ղարաբաղի ղեկավարությանն անգամ հարկ չի համարել տեղյակ պահել, թե ինչ է տեղի ունենում բանակցային գործընթացում։

Վերջերս տեսանյութ էր տարածվել, որտեղ մայիսին Արցախ կատարած այցի ժամանակ Սերժ Սարգսյանը պարում է Արցախի նախագահ Բակո Սահակյանի և Ղարաբաղի քաղաքական վերնախավի հետ։ «Ես եմ Ղարաբաղի հարցի բանակցային պրոցեսի վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, նրանք տեղյակ չեն եղել ինչ է բանակցվել ինձանից առաջ, հինգ անգամ հարցրել եմ՝ «դուք տեղյա՞կ եք՝ ի՞նչ է բանակցվել, պայմանավորվել», իրենք տեղյակ չեն եղել, և իրենք դրանից հետո գնում են իրենց օգնականների, սոցիալական ցանցերի... նույնիսկ անձամբ գրում են՝ «էս ապազգային իշխանությունը, հակազգային իշխանությունը», հարց է ծագում՝ ինչի՞ համար են դա անում», - ասաց Փաշինյանը։

Իսկ հարցին, թե Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության հետ այս հարցը քննարկե՞լ է, «դավադիր ուժերի» վտանգը վերացա՞ծ է, Փաշինյանը պատասխանել է․ «Դա աշխատանքային հարց է, եկեք ես այդ թեմային չանդրադառնամ։ Վտանգները կառավարվում են և արմատախիլ կարվեն»:

Ամենաանցանկալի զարգացումները, որոնք կարելի էր ունենալ, այսպիսով, մենք ունենք. Հայաստանի իշխանությունը շարունակում է հրապարակային ելույթներով «բան հասկացնել» Արցախի իշխանությանը:

Արդյոք ճի՞շտ է Ադրբեջանին ցույց տալ այս ամենը... Կարծես Փաշինյանին սա վաղուց չի հետաքրքրում, ընդհակառակը, արդեն հաստատուն կերպով արվում է ամեն ինչ Հայաստան-Արցախ լարումը ավելի ցուցանելի դարձնելու համար:

Ինչո՞ւ է Փաշինյանը նախընտրում այս ամենը հրապարակային անել: Այս հարցը արդեն որերորդ անգամ, որերորդ առիթն են ունենում հնչեցնելու...

Սա, ուրեմն, հետևողական ու հաստատուն քաղաքականություն է Փաշինյաննի կողմից՝ դրանից բխող բոլոր անցանկալի երևույթներով հղի: Ընդ որում, պետք է նշել, որ այս ամենի մեկնարկը տվեց հենց Փաշինյանն իր կողմնակիցների հետ՝ Արցախի ու արցախցի վերնախավի ուղղությամբ տարբեր խայթոցներով:

Հիմա, իրավիճակը առավել քան պայթյունավտանգ է: Ու ամենացավալին այն է, որ չգիտես, թե կա՞ ընդհանրապես որևէ մեկը Փաշինյանի շրջապատում, որը նրան կասի՝ բավական է:

Թամար Բագրատունի

դիտվել է 3088 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am