Ռուսական ռազմական ինքնաթիռները մոտեցել են ամերիկյան ռազմանավին. CNN
Ռուսական ռազմական ինքնաթիռները Սև ծովում մոտեցել են ամերիկյան «Դոնալդ Քուք» ռազմանավին, հայտնում է CNN-ը՝ հղում կատարելով Պենտագոնի աղբյուրներին: CNN-ի զրուցակցի խոսքով՝ երեքշաբթի երեկոյան միջազգային ջրերում ռուսական կործանիչները 2 անգամ մոտեցել են ռազմանավին: Նմանատիպ միջադեպ տեղի է ունեցել նաև կիրակի՝ ապրիլի 10-ին, սակայն «ավելի ընդունելի հեռավորության վրա»: Ընդ որում՝ ռուսական ինքնաթիռներում զենք չի եղել: Պենտագոնի ևս մեկ ներկայացուցչի տվյալներով՝ ռազմանավի վրայով թռել է Su-24 ինքնաթիռ և ուղղաթիռ: ԱՄՆ ՊՆ-ը դեռևս հանդես չի եկել պաշտոնական հայտարարությամբ: CNN-ի տեղեկատվությամբ՝ գործակալությունում տատանվում են տվյալ միջադեպի լուսանկարների և տեսագրությունների հրապարակման հարցում:
