Արթուր Ջավադյանի երկարակեցության գաղտնիքը

168 ժամը գրում է.Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն արդեն 11 տարի պաշտոնավարում է: Նախկին իշխանությունների օրոք ներկայիս իշխանության ներկայացուցիչները պարբերաբար սուր քննադատություններ էին հնչեցնում ԿԲ-ի և դրա նախագահ Ա.Ջավադյանի հասցեին: Մինչդեռ իշխանափոխությունից հետո արդեն 1 տարուց ավելի է անցել, իսկ Ջավադյանի աշխատանքից դժգոհություններ այլևս չեն հնչում:

Ինչպե՞ս Ջավադյանը «լեզու գտավ սիրո և թավշի»՝ նոր իշխանությունների հետ: Երեկ ԱԺ-ում լրագրողների այս հարցին ի պատասխան՝ ԿԲ նախագահը հայտարարեց. «Ես լեզու գտնելու ընդհանրապես տրամադրություն և վարքագիծ չունեմ: Ինձ թվում է, ես իմ աշխատանքը կատարում եմ շատ նորմալ և պրոֆեսիոնալ, և ամենակարևորը՝ ԿԲ աշխատակիցները մեր արտաքին, կարևորագույն ռեզերվներն են, ու ի շնորհիվ ԿԲ թիմի՝ մենք ապահովել և կշարունակենք ապահովել գների և ֆինանսական կայունություն: Ու դա կարևորագույն գրավականն է: Ես խնդիր չունեմ և երբեք չեմ կառչել իմ աշխատատեղին»:

Ա.Ջավադյանը նկատեց, որ դեռևս մի տարի ժամկետ ունի մինչև պաշտոնավարման ավարտը և մտադիր է աշխատել:

Նախկինում ընդդիմադիրների քննադատության թիրախում էին նաև ԿԲ-ի աստղաբաշխական ծախսերը, սպասարկող ավտոմեքենաները, նույնիսկ հեռախոսները, որոնց վճարը նույնպես պետբյուջեի հաշվին էր կատարվում: Այսօր արդեն ԿԲ-ն ինքն է նախաձեռնել կրճատումներ: Ըստ ԿԲ նախագահի՝ այժմ ավտոպարկի կրճատման հաջորդ փուլն է ընթանում, ԿԲ-ն մոտ 10 ավտոբուսներ և միկրոավտոբուսներ է վաճառում: Ընդ որում, թե ինչո՞ւ նախկինում այդ կրճատումները չէին արվում, Ջավադյանը հստակ պատասխան չտվեց: «Ցանկացած տեղում կրճատելու տեղ կա, կարելի է աշխատակիցներին էլ կրճատել»,- ասաց նա:

Մեր հարցին՝ ղեկավար կազմին սպասարկող ավտոմեքենաները մնալո՞ւ են, Ա.Ջավադյանը պատասխանեց. «Խորհրդի անդամների մեքենաները մնալու են, բայց եթե ուշադիր լինենք, մի քանին օրից ներկայացնելու ենք ծախսերը և եկամուտները, դուք այնտեղ կտեսնեք, որ բավականին կրճատվել են այդ մասով մեր ծախսերը»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանը «168 Ժամի» հետ զրույցում դրվատանքով արտահայտվեց Ա.Ջավադյանի աշխատանքի վերաբերյալ:
Ըստ նրա՝ 2020թ. ավարտվում է Ա.Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը, և նա այլևս իրավունք չունի առաջադրվելու:

«Առանձին խնդիրների շուրջ ես էլ, որպես լրագրող, միշտ բանավեճի մեջ ենք եղել Կենտրոնական բանկի հետ, դա ավելի շատ մասնագիտական բանավեճ է եղել՝ պե՞տք էր արդյոք դրամի արժեզրկումն արհեստական միջոցներով կանխել 2014թ. և այլն: Բայց մենք այսօր ունենք մի փաստ, որի հետ չենք կարող հաշվի չնստել՝ մեր բանկային համակարգը ներկայումս իր ամրությամբ ամենաամուր համակարգերից մեկն է: Իրոք, ոչ մի խաբված ավանդատու այսօր Հայաստանում չկա, մինչդեռ, եթե հետևեք լրատվությանը, կտեսնեք, թե այլ երկրներում ինչեր են կատարվում: Այսինքն՝ օբյեկտիվորեն պետք է գնահատվի իրավիճակը»,- ասաց Հ.Գևորգյանը:

Պատգամավորը վերհիշեց, որ նախկինում ինքը շատ է քննադատել Կենտրոնական բանկին՝ Դիլիջանում կենտրոնի կապակցությամբ, և նկատեց, որ հիմա էլ չի փոխել իր կարծիքը. «Այսպիսի հարցեր շատ կան, բայց եթե ընդհանուր գլոբալ մինուսներն ու պլյուսները բերենք, հավասարակշռենք, ապա այսօր մեր բանկային համակարգը շատ ամուր է: 2018 թ. ապրիլի 22, 23, 24, 25-ին՝ հեղափոխության օրերին, շատ լարված պահ է եղել հոգեբանորեն, բայց ԿԲ-ն կարողացավ այդ ամբողջ խնդիրները չեզոքացնել, ու դրանից հետո, ինչպես հիշում եք, դրամը սկսեց արժևորվել, ոչ թե արժեզրկվել:

Եվ հիմա էլ է արժևորում տեղի ունենում: ԿԲ-ն այս տարվա ընթացքում շուկայից միայն դոլար է հավաքել, որպեսզի դրամը շատ չարժևորվի: Այսինքն՝ ճնշում կա դրամի փոխարժեքի վրա դեպի արժևորում, ոչ թե արժեզրկում: Իսկ դա լավ է, խոսում է տնտեսությունում միայն լավ իրավիճակի մասին»:

Անդրադառնալով ԿԲ-ի ծախսերին՝ Հ.Գևորգյանը նշեց, որ 2019 թ. բյուջեով ԿԲ-ի ծախսերի բավականին զգալի նվազումներ են նախատեսված. «Այդ ծախսերի հարցը շատ միանշանակ չէ, քանի որ ԿԲ-ում բարձր աշխատավարձերն արդարացված են, այնտեղ լավ մասնագետներ են աշխատում, իսկ եթե լավ մասնագետին լավ չվճարես, նա այլ աշխատանքի կանցնի»:

Ամեն դեպքում, ըստ պատգամավորի, ԿԲ-ն թե՛ գործադիրից, թե՛ օրենսդիրից անկախ մարմին է, և իշխանությունը որևէ կերպ ուղղակիորեն այդ կառույցի վրա ազդել չի կարող:

Մեր դիտարկմանը, որ, եթե ազդեցություն չկա ԿԲ-ի վրա, ինչո՞ւ հանկարծ որոշեցին այս տարի գնալ ծախսերի նվազեցման, Հ. Գևորգյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ որևէ մեկը զանգել է ԿԲ նախագահին ու ասել՝ լսի, հա… Չգիտեմ, ընդհանուր վիճակն է Հայաստանում փոխվել և բյուջեի կատարողականից, որ շուտով կքննարկվի ԱԺ-ում, կտեսնեք, թե ինչպիսի մեծ խնայողություններ են եղել՝ շրջագայություններ և այլն: Երևի մարդիկ ոգևորվել են: Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը սպառնացել է»:

դիտվել է 570 անգամ
Լրահոս
Բնակարանային գողության մեղադրանքով օտարերկրյա հետախուզվողը հայտնաբերվել է Սուրբ Աստվածամոր Տաճարի ոչնչացումը հոգևոր ժառանգության դեմ ուղղված ցեղասպանական գործողություն է ԱՄՆ Սենատը 5-րդ անգամ մերժեց Իրանում պատերազմելու Թրամփի լիազորությունների սահմանափակման օրինագիծը Ու՞մ մտքով կանցներ, որ այսօր նման հայտարարություններ կլսենք․․․ ի՞նչ ակնարկեց Գագիկ Ծառուկյանը (video) «Անկախ դիտորդ»-ը դիմել է դատարան Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնադրած կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին Դատարանը 3 ամսով երկարաձգեց Խաչիկ Գալստյանի տնային կալանքը Նախկին հյուպատոսը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում․ «Jaguar»-ը հայտնվել է հանդիպակաց գոտում. կան վիրավորներ «Նպատակն ա՝ ՀԷՑ-ը հանձնի Ադրբեջանին, ատոմակայանը՝ Թուրքիային, երկաթգիծն էլ ՝ Ղազախստանին»․ կարծիքներ (video) «Իմ 18 տարեկան էրեխուն եմ ուզում, ոչ տուն, ոչ հաց, ոչ էլ փող եմ ուզում»․ անհետ կորածի մայրը հուզվեց (video) #ՈՒՂԻՂ․ Գյումրու խայտառակությունից հետո ինչ են որոշել Նիկոլն ու Աննան․ Նարինե Դիլբարյան (video) Դուք ձեզ ձայն չտվողներին «շունուշանգյալ» անվանեցիք, ինչու՞․․․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Չդիմացա՞ք առանց Աննայի․ Նիկոլ Փաշինյանի արձագանքը (video) Դուք ինչի՞ եք մեզ հրահրու՛մ․․․ թեժ իրավիճակ ԱԺ-ի դիմաց (video) Դու՛րս արի Նիկո՛լ, դուրս արի․․․ դու գիտե՛ս՝ ես քեզ ոնց գիտեմ․ Նարե Սոսե (video) Դավաճաննե՛ր, փակվածը դու՛ք եք, հենց հիմա եկեք այստեղ ու մեր պատասխանը տվեք․ Իսրայելյանն՝ ԱԺ-ի դիմաց (video) Լարված իրավիճակ ԱԺ-ի դիմաց․․․ թողե՛ք 1 րոպե փակենք ճանապարհը (video) Թուրքիան ուժեղացնում է Միջին միջանցքը․ Ուրալօղլու Խաչիկ Գալստյանի և Արամ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննվում է դռնփակ ռեժիմով Արշակ սրբազանի փոխարեն՝ Հայկազուն սրբազանը «Վայ Աստված չանի հանդիպեմ Փաշինյանին», «կթքեմ երեսին ու կգնամ»․ քաղաքացիներ (video) Հարավկովկասյան երկաթուղին քաղաքացիներին կոչ է անում խստորեն պահպանել երկաթուղային անվտանգության կանոնները Երկու սերունդ, մեկ բեմ․ Օրրանը գարնանային համերգով տոնեց հիմնադրման 26-ամյակը «Դե արի ու մի ասա, տո՛ շան տղա, որ ասում ես՝ փախած, 10 ամիս շրջափակման մեջ, սոված էին, ի՞նչ արեցիր» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am