Հաշվեհարդար մինչ ի մահ.ով է այսպես նվաստացրել իշխանականներին

Գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ իշխանության հաշվեհարդարը դուրս է գալիս մարդկային չափորոշիչներից: Նախօրեին հայտնի տեսանյութն էլ վկայեց, որ անազատության մեջ գտնվող գեներալը Նաիրի ԲԿ-ում տեղաշարժվում է սայլակով, գեներալի համար, սա, անկասկած, զազրելի տեսարան է, երբեմնի անսասան ու անպարտ թվացող մարդը այսօր դեմքն է ձեռքով թաքցնում տեսախցիկներից, իրեն հաճելի չէ այդ անօգնական վիճակը, երբ ոչ թե ինքն է հողը դղրդացնում, այլ իրեն տանում են սալյակով:

Մինչդեռ անգամ այս պայմաններում իշխանությունը մարդասիրության նշույլ չի ցուցադրում եւ այն, ինչ իրականացնում է Գրիգորյանի հետ, մանր վրեժխնդրություն է: Մարդու հետ նման կերպ կարող է վաարվել միայն նա, ով ժամանակին ինքն է նման նվաստացման ենթարկվել: Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը ասել է, որ չգիտես ինչու քրեակատարողական հիմնարկը որոշում է, որ իր մոտ նույնպես կան բոլոր հարմարությունները, վերջինս կարող է բուժումը շարունակել «Դատապարտյալների հիվանդանցում»։
«Երբ անձն իր հարազատների միջոցների հաշվին ցանկանում է բուժում ստանալ, պետությունն ուղղակի պոզիտիվ պարտավորություն ունի այն թույլատրել։ Երեկ մարդը ստանում էր հերթական բուժումը, քրեակատարողական հիմնարկի կողմից գալիս են ու տեղափոխում են։

Բժշկական էպիկրիզ են տալիս, պարտադիր պայման է լինում, որ 24 ժամ պետք է լինի մի շարք բժիշկների հսկողության տակ, բուժումը լինի ստացիոնար կարգով։ Վերցնում և տեղափոխում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։ 2-3 ժամ պահելուց հետո, ըստ էության, հասկանալով, որ ստացիոնար պայմանները չկան, առանց վերջինս համաձայնության, հարկադիր տանում են, որ բուժումը ստանա «Դատապարտյալների հիվանդանցում»։ Պաշտպանական կողմը 4-5 ժամ ցանկացել է տեսակցություն պաշտպանյալի հետ, սակայն միայն առավոտյան ժամը 4-5-ին է հնարավորություն տրվել տեսնելու։

Մանվել Գրիգորյանը հրաժարվում էր «Դատապարտյալների հիվանդանոցում» բուժում ստանալ։ Այսօր անօրինական կարգով վերջինս պահվում է «Դատապարտյալների հիվանդանցում»,- մանրամասնեց Լ. Բաղդասարյանը։

Կրկին դիմելու են ՄԻԵԴ, կրկին ահազանգում են, որ նման պայմաններում խոսել իրավունքի, իրավաբանության մասին կոնկրետ այս քրեական գործով, արդեն ածանցվում է և անձի կյանքին վտանգ է սպառնում։«Անձի կյանքին վտանգ է սպառնում, այսինքն պետք է սպասենք անձը մահանա, որ հետո փորձենք մեղավորներ ման գալ։ Ո՞րն է պատճառը, որ մենք այսօր չենք բարձրաձայնում քրեական գործի որոշակի դրույթների հետ կապված, թե ինչ ձևի են կարել այդ քրեական գործը Մանվել Գրիգորյանի վրա։ Գնում է դատական պրոցես, կարծում եմ՝ հանրությունը կտեղեկանա, արդյոք անձը մեղավոր է, թե ոչ։ Խնդիրը վերաբերում է անձի ուղղակի առողջությանը, որի կյանքին վտանգ է սպառնում»,- ասաց Լևոն Բաղդասարյանը։

Եւ, իսկապես.
անբացատրելի է՝ ինչու՞ բոլոր զենք-զինամթերք պահողներից, այլոց ունեցվածքը խլողներից, հարկերի վճարումից խուսափողներից միայն այս մարդուն են կալանավորված պահում։ Եթե նախկի նում ունեինք այլոց ճակատագրերն ըստ իր քմահաճույքի տնօրինող, անկիրթ, իրեն անպատիժ երևակայող Մանվել Գրիգորյան, այսօր ունենք հիվանդ ու անպաշտպան Մանվել Գրիգորյան։ վեջո, ինչով ենք տարբերվում իրենից, երբ իր հետ վարվում ենք մանվելական մեթոդներով: Հատկապես, եթե դատարանը վճռի որ նրաա մեղքը ապացուցված չէ, իշխանությունը ավելի վատն է լինելու, քան Մանվել Գրիգորյանը:

Անի Սահակյան

դիտվել է 4761 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am