Ծաղր՝իշխանության մակարդակով

2018թ. ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումն էր քննարկվում: Զավեշտի ոլորտից էին իմքայլականների՝ մարդու իրավունքների պաշտպանության մասին հարցադրումներն ու մտահոգությունները: Ահավասիկ, Թագուհի Ղազարյանը մտահոգված է, որ Հայաստանում բռնության կոչեր են տարածվում. «Քաղակտիվիստ Վարդան Հարությունյանին ծեծելու ինքնախոստովանական ֆլեշմոբ է տեղի ունենում, ասում են՝ իրենք են ծեծել և պատրաստ են շարունակաբար ծեծել, և գնում հանձնվում են ոստիկանություն: Բռնությունը օնլայն տիրույթից տեղափոխվում է օֆլայն տիրույթ. Ձեր գնահատականը»,- ՄԻՊ Արման Թաթոյանին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը:
Նրա խոսքով՝ լրագրող Գեղամ Մանուկլյանն է կոչ արել այդ հորդորները տարածել. «Կուզեի սրան անդրադառնայիք խոսքի, ԶԼՄ-ների ազատության կոնտեքստում: Իսկ «Երկիր մեդիա» անունով լրատվամիջոցը տարածել է այդ լրագրողի բռնության կոչի գրառումը»:

Իշխանականների այսօրինակ հարցադրումները քաղաքական անմեղսունակության վառ վկայություն են. Շուրջ մեկ տարի է հանրությունն ապրում է համատարած սարսափի մթնոլորտում, որը ձեւավորել են այս իշխանություները, բայց օրերից մի օր իշխանության ներսում չտեսանք մեկը մտահոգվեր այդ առիթներով: Օրինակ, երբ նախընտրական կուլմինացիային Նիկոլ Փաշինյանը հարթակից կոկորդը պատռում էր, սպառնում ոմանց ծեփել պատերին, փռել ասֆալտին, հեչ մեկիդ մտքով չէր անցնում հետաքրքրվել՝ ինչպես են իրենց զգում ոչ այնքան հպարտ քաղաքացիները, որոնց սպառնում էր ասֆալտն ու պատերը…
Երբ Փաշինյանը բացեիբաց ասում էր, գրեթե իրեն բան պատահի, ապա գրոհեք այդ մարդկանց ընտանիքների վրա, խոսքն անշուշտ հասկանալի է, թե ում մասին է:
Ինչ-որ մարդիկ մտահոգված են ինչ-ինչ իրավունքներով, այն պարագայում, երբ իրենց վարչապետը թքած ունենալով առհասարակ իրավունքի եւ պետական ինստիտուտների երեսին դաշնակցական եւ ԲՀԿ-ական նախարարների ազատման դիմումները ստորագրեց փողոցոմ՝ հայտնի իրադարձությունների օրը: Դա քիչ էր, կոչ արեց շրջափակել պետության թիվ մեկ քաղաքական կառույցը՝ խորհրդարանը ու հենց այդ օրն է բացահայտ շանտաժի ու սպառնալիքների արդյունքում պարտադրեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այսօր էլ նա պատուհաս է դարձել դատական իշխանության գլխին, դատարանները շրջափակելու կոչից հետո հարաբերական անդորր է, բայց շուտով թերեւս գործընթացներ կսկսվեն ՍԴ-ի դեմ: Հետաքրքրական է՝ ամիսներ առաջ Փաշինյանն ասում էր՝ ցույց տվեք մի դատավոր, որ իմ ասածը չանի, ամիսներ հետո ասում է՝ դատական իշխանությունը այլ ուժերի ազդեցության ներքո է, հակահեղափոխական է եւ այլն:

Մի խոսքով՝ երկրում ամեն քայլափոխին իրավունք է ոտնահարում, իսկ իմքայլականներն լուռ են, ինչպես ձուկը, բայց երբ դա վերաբերում է ուրիշներին, նրանք աղաղակում են:

Անի Սահակյան

դիտվել է 3496 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am