Որն է Սիրիայում ընտրությունների նպատակը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Սիրիայում ընտրությունների նպատակը երկրում իշխանության վակուում թույլ չտալն է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: «Մենք դրանց շատ եւ շատ հանգիստ ենք վերաբերվում, որովհետեւ կարծում ենք, որ այս ընտրություններն ապահովում են կառավարման այն ինստիտուտների գործունեությունը, որոնք նախատեսված են երկրի գործող սահմանադրությամբ: Այդ դերին` այդ ոլորտում վակուում թույլ չտալուն են կոչված այսօրվա ընտրությունները, մենք հենց այդպես ենք վերաբերվում դրան», — ասել է նա:
