Եթե նրան թողնում են անպատիժ

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը այցել է Ադրբեջան, հանդիպել Ադրբեջանի նախագահի ու արտգործնախարարի հետ: «Թուրան»-ի հարցազրույցում նա ասել է, թե այցելության հիմնական նպատակը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս իրավիճակին, այդ հարցում իշխանության ու քաղաքացիական հասարակության տեսակետներին ծանոթանալն է: Նա նշել է, որ Եվրամիությունը բանակցությունների մասնակից չէ, բայց աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Ադրբեջանի ղեկավարների հետ կայացած հանդիպումների մասին նա ասել է, թե նախագահ Իլհամ Ալիևը տեղեկացրել է, թե նա ինչպես է գնահատում ներկայիս իրավիճակը, ինչպիսի մարտահրավերներ, ինչպիսի հնարավորություններ կան:

«Պլանավորում եմ այս ամսվա վերջին այցելել Երևան և շարունակել քննարկումները Հայաստանի ղեկավարության հետ»,- ասել է Կլաարը: Անդրադառնալով հարցին, թե արդյոք Ալիևի հետ քննարկվել է հումանիտար քայլերի իրականացումը, որի մասին կողմերը ավելի վաղ հայտարարել էին, Եվրամիության ներկայացուցիչն ասել է, թե այդ թեման շոշափվել է․ - «Մենք քննարկել ենք վստահության և փոխըմբռնման հաստատման միջոցները: Հուսով եմ Բաքվում և Երևանում գիտակցում են այդ գործընթացի կարևորությունը, նախագահին և արտգործնախարարին խնդրել եմ ասել, թե Եվրամիությունը ինչպես կարող է օգնել այդ գործընթացին»:

Հարցին, թե Բրյուսելը ինչպես կարող է աջակցել խաղաղ գործընթացին, նա պատասխանել է, թե երկար տարիներ Եվրամիությունը միջոցներ է հատկացնում քաղաքացիական հասարակությանը՝ բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու ծրագրերի համար:

Հաջորդ հարցին, թե գաղտնիք չէ, որ Բաքուն չի ողջունում քաղաքացիական հասարակության մակարդակով շփումները Ադրբեջանի ու Հայաստանի միջև և այդ դեպքում ինչպես է հնարավոր իրականացնել Եվրամիության այդ ծրագրերը, Տոյվո Կլաարն ասել է, որ Եվրամիությունը երկու ծրագիր ունի, որոնցից մեկը Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հանդիպումներն են, նման մի հանդիպում վերջերս անցկացվել է Թբիլիսիում: - «Բոլորը հասկանում են, որ խաղաղ կարգավորումը անհնարին է առանց շփումների ու փոխըմբռնման: Ահա թե ինչու առաջնորդները պետք է հասկանան որքան է դա կարևոր: Ադրբեջանի ղեկավարության հետ այսօրվա հանդիպումից հետո ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ այդպիսի ըմբռնում կա»,- ասել է նա:

«Թուրան»-ի հարցին, թե Հայաստանում իշխանության փոփոխությունից հետո արդյո՞ք բարձրացել են հակամարտության խաղաղ կարգավորման շանսերը, Եվրամիության ներկայացուցիչը պատասխանել է. - «Հայաստանի նոր իշխանությունը որոշակիորեն հանձնառու է խաղաղ կարգավորմանն ու կառուցողական երկխոսությանը: Այդպիսին է մեր տպավորությունը Հայաստանի արտգործնախարարի ու մյուս առաջնորդների հետ պաշտոնական ու ոչ պաշտոնական հանդիպումների արդյունքում»
Եթե բոլորը կառուցողական են տրամադրված, ապա ինչու 30 տարի կարգավորման առաջընթաց չկա, ինչ է անհրաժեշտ ճեղքման համար՝ պատասխանելով «Թուրան»-ի այս հարցին Տոյվո Կլաարն ասել է, որ ցանկացած հակամարտության լուծում հնարավոր է գտնել: «Որպեսզի ճեղքում տեղի ունենա, կողմերը պետք է քաղաքական կամք դրսևորեն: Դա մի բան է, որը նրանց հնարավոր չէ տալ», - ասել է նա:

Անցած փետրվարին Տոյվո Կլաարը այցելել էր Հայաստան, հանդիպումներ ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Ըստ «Ազատության»՝ Փաշինյանի հետ կայացած հանդիպման մասին կառավարության մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում և կարևորել է Արցախի, մասնավորապես, քաղաքացիական հասարակության ներգրավումը վստահության կառուցման միջոցառումներում:

Այսինքն, խոսքը անցած փետրվարին կայացած Փաշինյան- Տոյվո Կլաար հանդիպման մասին է: Եվրամիության հատուկ ներկայացուցիչը պլանավորում է կրկին Երևան այցելել այս ամսվա վերջին:

Բաքվում, Ադրբեջանի ղեկավարության հետ կայացած հանդիպումներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայից բացի, անդրադարձ է կատարվել նաև ԵՄ-Ադրբեջան հարաբերություններին: Տոյվո Կլաարն ասել է, որ Եվրամիության և Ադրբեջանի միջև ապագա համաձայնագիրը քաղաքական զգալի մաս է պարունակում, իսկ պնդումները, թե Բաքուն պահանջում է սահմանափակել պայմանագրի տնտեսական մասը՝ իրականությանը չի համապատասխանում: Նա ասել է, թե կողմերը շատ մոտ են պայմանագրի ստորագրմանը, մի շարք չհամաձայնեցված հարցեր են մնացել, որոնց մանրամասները նա չի բացել:

Հիշեցնենք, որ ԵՄ-Ադրբեջան համաձայնագիրը ենթադրաբար կարող է անուղղակի առնչություն ունենալ ղարաբաղյան խնդրի հետ: Եվրամիության ներկայացուցիչը խուսափել է պատասխանել հարցին, թե արդյոք Բաքուն պնդում է պայմանագրում ներառել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու հարցը: «Քանի դեռ մենք քննարկում ենք համաձայնագրի տեքստը, ես չէի ցանկանա մեկնաբանել դրա մանրամասները»,- ասել է Եվրամիության ներկայացուցիչը, հավելելով, թե համաձայնագրում Ադրբեջանը բավականին հստակ ներկայացնում է իր առաջնահերթությունները:

Եթե նախագահ Իլհամ Ալիևն իսկապես գնահատում է «ներկայի իրավիճակը», թե՝ ինչ մարտահրավերներ և ինչ հնարավորություններ կան, ապա պետք է ներկայացներ, թե ինչպես են կամաց-կամաց տապալվում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու «ջանքերը»:

Եվրոպական կառույցների կողմից ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հորդորներն արդեն հիշեցնում են բարի ու լավ ցանկություններ, եթե այդ գաղափարի իրագործումն անհնար դարձնող հիմնական պատասխանատուն մնում է անպատիժ:

Թամար Բագրատունի

դիտվել է 3514 անգամ
Լրահոս
Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am