Սեյրան Օհանյանի գաղտնի թղթապանակը` Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին

 

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում հրավիրվել է ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջին նիստը, որից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ հանձնաժողովի նիստերին հրավիրելու են ինչպես նախկին, այնպես էլ գործող պաշտոնյաներին:
«Մենք կանչելու ենք բոլոր նրանց, ովքեր կարող են հանձնաժողովի աշխատանքին տալ օգտակար տեղեկատվություն: Իրավական տեսանկյունից միգուցե կարող են ասել՝ կանչում եք, չենք գալիս, բայց բարոյական տեսանկյունից որևէ մեկը իրավունք չունի շրջանցել այդ հարցի՝ իրեն վերաբերող տեղեկատվությունը հանձնաժողովին փոխանցելը»,- ասել է Քոչարյանը:
Նրա խոսքով՝ հանձնաժողով են հրավիրվելու նաև ապրիլյան պատերազմի զոհերի հարազատներն ու ծառայակից ընկերները, քանի որ զոհված զինվորները վերջիններիս հետ հեռախոսով խոսել են և գուցե օգտակար տեղեկություններ են փոխանցել:
Forrigths.am-ի հետ զրույցում անդրադառնալով ապրիլյան քառօրյայի հանգամանքների ուսումնասիրման համար ստեղծված քննիչ խորհրդարանական հանձնաժողովին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ասել է, որ ժամանակին իր նախաձեռնությամբ ապրիլյան պատերազմի վերաբերյալ մեծ, խորը վերլուծություն է արվել և այն ՊՆ-ում է գտնվում. «Ես հիմար կլինեի, որ դա չանեի»,- ասել է Սեյրան Օհանյանը՝ շարունակելով. «Դա պետք է անել ՊՆ-ում և գաղտնի: Դա իրենք պետք է անեն: Ովքե՞ր են էդ հանձնաժողովում, կեսից շատը բանակում չծառայածներ չե՞ն»:
Սեյրան Օհանյանի հեգնանք մեղադրանքը կոնկրետ հասցեատեր ունի և դա թերևս Նիկոլ Փաշինյանն է, որի թիմի մասնագիտական կարողությունները կոնկրետ պաշտպանության բնագավառում մեղմ ասած բավարար չեն: Պարզ է, որ Սեյրան Օհանյանը լինելու է ԱԺ կանչվող նախկին պաշտոնյաներից մեկը: Խնդիրն էլ հենց դա է` արդյոք բանակում չծառայած պատգամավորները բարոյական և մասնագիտական իրավունք ունեն գնահատել նախկին նախարար և բանակի գեներալ Սեյրան Օհանյանի ներկայացրած հիմնավորումները:
Ըստ Սեյրան Օհանյանի` ճիշտ կլինի, եթե նման քննությունը ՊՆ-ում իրականացվի: Բյաց այդ դեպքում էլ հարց է առաջանում`ինչպե՞ս է բացահայտվելու իրողությունը, երբ ՊՆ հիմնականում կազմը նույնն է մնացել: Այսօրվա նախարարն այն ժամանակ փոխնախարար էր, ղեկավար կազմի մյուս կադրարաը ևս այն ժամանակվա պատասխանատուներից էին:
Ի դեպ, ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանելով հարցին, թե ինչ ուսումնասիրության մասին է խոսել նախկին նախարար Օհանյանը, ասել է, որ խոսքը փակ ուսումնասիրության մասին է, իսկ դեպքերի բաց վերլուծությունը տպվել է ՊՆ-ի ամսագրում:
Ավելի վաղ` Forrights.am-ին տված հարցազրույցում Սեյրան Օհանյանը, հարցին, թե Ապրիլյան պատերազմի ժամանակ հետախուզությունը տվե՞լ է տեղեկատվություն, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակման՝ կոնկրետ օրերով, ասել էր. «Կոնկրետ օրերով և այլն, շտաբի մասին այսօր ես չեմ կարող ասել, բայց նախապատրաստության տեղեկատվությունն առաջին հերթին հենց Արցախի բանակի հետախուզությունից էր մեզ հասել»:
Հստակեցմանը, թե այդ դեպքում ինչպե՞ս կբացատրի, որ մեր զինվորներն անպատրաստ են գտնվել դիրքերում, նույնիսկ չեն իմացել նախապատրաստվող հարձակման մասին, փամփուշտների, զենքի, բենզինի խնդիր են ունեցել, պաշտպանության նախկին նախարարը վստահեցրել է. «Ես ձեզ նորից ուզում եմ տեղեկացնել, որ Արցախի պաշտպանության բանակն իր առջև դրված խնդիրը կատարել է: Մենք որևիցե մի բանի պակասություն չենք ունեցել: Նաև հրամանատարական կազմի, զինվորների տեղեկատվության շնորհիվ է, որ մարտավարական տարբեր հնարքների կիրառմամբ Արցախի պաշտպանության բանակը իր առջև դրված խնդիրն իրականացրել է»:
Հնարավոր է, որ ԱԺ քննիչ հանձնաժողովը, որը գործելու է 6 ամսով, այդպես էլ չկարողանա գտնել այն ինչ հույսով փնտրում է: Սեյրան Օհանյանը թերևս հենց այս մասին է ասել ու ակնարկել, որ  ՊՆ-ի գաղտնի թղթապանակի մի օրինակն էլ, թերևս իր մոտ է պահում:


Հայկ Դավթյան

դիտվել է 11236 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am