Թավշյա դաշնակցությունը` Փաշինյանին նվեր

Նախօրեին ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ինքը բռնության է ենթարկել, նրան ծեծի են ենթարկել:

Ակտիվիստն իրեն բռնության ենթարկելու համար մեղադրել էր դաշնակցականներին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համախոհներին: Վարդան Հարությունյանը ակտիվիստների այն խմբի ներկայացուցիչ է, որը մասնակցել էր ՀՅԴ ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի դեմ հարձակմանը, որը տեղի էր ունեցել Ազատության հրապարակում: Նա նաև այն նույն խմբի ակտիվիստներից էր, ովքեր Ազատության հրապարակից մատ էին թափ տալիս Արցախի նախագահի վրա, սպառնում` քարերով նրա գլուխը ջարդել: Թե Հրանտ Մարգարյանի, թե Արցախի նախագահի հանդեպ անհարգալից արարքները իրավական գնահատական չստացան, խուլիգանական արարքները մնացին անպատիժ:
Եվ ահա ակտիվիստի ծեծը պարզվեց ֆշեշ մոբ է, ակցիա` ՀՅԴ կատրարմամբ:
Առաջինը ակտիվիստին ծեծի ենթարկելու պատասխանատվությունը որոշեց ստանձնել ՀՅԴ գործիչ, Երկիր Մեդիա հեռուստաընկերության լուրերի գլխավոր խմբագիր Գեղամ Մանուկյանը` ՖԲ-ում գրելով, թե ինքն է ծեծել Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Վարդան Հարությունյանին և պատրաստվում է հանձնվել ոստիկանությանը։ Այնուհետև նա գնացել էր Կենտրոնի ոստիկանություն և պնդել, որ ինքն է ծեծել ՀԱԿ ակտիվիստին:
Իսկ այն հարցին, թե ծեծելու պատճառը որն է եղել, Մանուկյանն ասաց, որ սոցցանցերում Արցախի, հայկական արժեքների հասցեին Հարությունյանի՝ հնչեցրած հայհոյանքներն ու վիրավորանքները:
Հետո պարզվեց, որ բացի Մանուկյանից` մոտ 2 տասնյակ այլ ՀՅԴ-ականներ ևս հերթով ներկայանում են ոստիկանություն և հայտարարում, որ ծեծողը իրենք են, որ կա, և բոլորը իրենց ենթադրյալ արարքի համար նույն պատճառն են նշել: Սա ՀՅԴ-ի ձիով քայլն էր, որը <<ես եմ ծեծել>> փաթեթավորմամբ մատուցվեց Նիկոլ Փաշինյանի հեղափոխությանը` թավշյա դաշնակցության տեսքով: Դաշնակցությունը դաշնակցություն չէր լինի, եթե այսպիսի պատասխան չտար:
Մեծ քաղաքականության մեջ բումերանգի օրենքը գործում է մաթեմատիկական ճշգրտությամբ, ինչն էլ այս դեպքում ևս տեղի ունեցավ:
Երբ քաղաքական խնդիրները փորձ է արվում լուծել բռնության և խուլիգանական արարքների միջոցով, երբ խոսքի արժեքը նսեմացվում է` անտեսելով Արցախի նախագահի հանդեպ անհարգալից հայտարարությունները` անտեսելով Հրանտ Մարգարյանի հանդեպ խուլիգանական արարքը, իսկ դրա պատասխանը լինում է կուսակցական <<սամասուդը>>, նշանակում է հասարակությունը, օրենքի և իրավունքի փոխարեն, ապավինում է քաղաքական վերժխնդրությանը, իսկ պետությունը վերածվում է քաղաքական մանրադրամի: Սա իրավական համակարգին ուղղված մարտահրավեր էր, որի պատասխանատուն օրվա իշխանությունն է, որը պարտավոր է բավարար խոհեմություն ունենալ և հասկանալ, որ քաղաքական խուժանը մի օր կարող է ծառայել իշխանության քաղաքական խարդավանքների իրագործման համար, բայց այն նույն խուժանը մի օր կարող է կործանել նույնն իշխանությանը: Եթե ոստիկանությունը ժամանակին պատժեր մի խումբ լկտիների արարքը, ովքեր հարձակվում էին Հրանտ Մարգարյանի վրա, սպառնում քարերով ջարդել Բակո Սահակյանի գլուխը, մենք այսօր չէինք ունենա դաշնակցության <<ես ծեծել եմ>> ակցիան: 
Այնպես որ, վայելե'ք, պարոնա'յք, դուք սա վաստակել եք:

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 18651 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am