Թուրքիայում ՌԴ դիվանագետներին արգելեցին

  Ստամբուլում ՌԴ-ի Գլխավոր հյուպատոս Անդրեյ Պոդելիշեւը «ՌԻԱ Նովոստիին» հաստատել է թուրքական ԶԼՄ-ների տեղեկությունները ձերբակալված երկու ռուսաստանցու մասին: «Մենք ձերբակալության մասին դեռեւս կիրակի օրն ենք իմացել: Այդ նույն օրը հյուպատոսը հանդիպել է նրանց, խոսել հետները: Երկուշաբթի նա մասնակցել է նախնական լսումներին, բայց անմիջապես նիստին նրան թույլ չեն տվել ներկա լինել: Թերթերից դատելով` նրանց սպանությանը հանցակցության մեղադրանք է ներկայացվել: Բայց ոստիկանությունը չի հաղորդել ներկայացված մեղադրանքների էության մասին: Մեզ հայտնեցին   (ձերբակալվածները), որ իրենք այստեղ են եկել որպես զբոսաշրջիկներ եւ համապատասխանաբար ժխտում են իրենց հասցեին ցանկացած մեղադրանք կարգը խախտելու կամ էլ այլ հակաօրինական արարքներ կատարելու վերաբերյալ», — ասել է գործակալության զրուցակիցը: Ստամբուլում ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարի խոսքով, գլխավոր հյուպատոսությունը կհետեւի գործի ընթացքին եւ կպաշտպանի Ռուսաստանի քաղաքացիների իրավունքները: «Նրանք փաստաբան ունեն, մենք նրանց հետ կապ ենք պահպանում եւ մտադիր ենք հետեւել նրանց իրավունքների եւ շահերի պահպանությանը: Նրանք իրենց պահելու պայմաններից չեն բողոքում: Դատարանի որոշմամբ, նրանք Թուրքիայում կմնան մեկ ամիս եւ կպահվեն խիստ հսկողությամբ», — ասել է գլխավոր հյուպատոսը: Պոդելիշեւը հավելել է, որ ռուսաստանցիները գտնվում են Ստամբուլի Մալթեպեի շրջանի պատժիչ հաստատությունում: Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ռուսաստանի երկու քաղաքացին, որոնք անցյալ ուրբաթ թուրքական հատուկ ծառայությունների գործողության ընթացքում ձերբակալվել են Ստամբուլում, կալանքի են առնված լրտեսական գործունեության մեջ կասկածով: Թուրքական հատուկ ծառայություններում աղբյուրի տեղեկությունների համաձայն, ՌԴ-ի քաղաքացիներ Յուրի Անիսիմովը եւ Ալեքսանդր Սմիրնովը կասկածվում են նաեւ ծագումով Չեչնիայից Աբդուլվահիդ Էդիլգերիեւի սպանությանը մասնակցության մեջ, որը տեղի է ունեցել անցյալ տարվա նոյեմբերին: Հաղորդվում է, որ ռուսաստանցիներից առգրավվել են կեղծված փաստաթղթեր, որոնցով նրանք իբր մուտք են գործել Թուրքիա, իսկ քննիչների հարցերին հրաժարվում են պատասխանել:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Գաբրելյանովը հայտարարել է Հայաստանում 300 000 ադրբեջանցիների լայնածավալ վերաբնակեցման ծրագրերի մասին «Չէ՛ ծիտ, եթե չես հավատում, կարող ես գնալ, Լարսում պառկել»․ Արմինե Ադիբեկյան (video) Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունն Աղվերանի Apricot Hotels & Resort հյուրանոցում է Երևան-Գյումրի ավտոճանապարհին 34-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է ԲԿ «Հայ-ռուսական հարաբերությունները կպայթեն, եթե Նիկոլը․․․»․ Կոնստանտին Զատուլին (video) Նոյեմբերյանում նախապատրաստվո՞ւմ են Ադրբեջանի փոխվարչապետի այցին. մանրամասներ Տիկի՛ն Ավանեսյան, պատրաստ եմ ձեզ ուղեկցել Բաքու այցի ընթացքում. Մանե Թանդիլյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք Ես չեմ նայում Փաշինյանին, ամոթ է, վատ եմ զգում․ Հարցում (video) Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են իշխանության, Հայաստանի պարտությունները շարունակական են լինելու. Ոսկան Սարգսյան Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին Ալե՛ն, չի կարելի նախանձել մի մարդու, ով տենց մամա ունի․ Արմինե Ադիբեկյան (video) Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից 10 մարդ է զոհվել Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում Ադրբեջանի փոխվարչապետը ցանկություն է հայտնել այցելել իր ծննդավայր Փաշինյանը դաստիարակություն և հասկացողություն չունի, աննոռմալ երևույթ․ Հարցում (video) Թուքիայից հայտարարել են՝ այլընտրանքային առևտրի ուղին կարևոր է, օրակարգում է «Զանգեզուրի միջանցքը» «Խնդիրն էն կլիներ, եթե Աննա Հակոբյանն Ալիևի հետ սիրավեպ ունենար»․ Արմինե Ադիբեկյան (video) Հայաստան ժամանած Ադրբեջանի փոխվարչապետն ու վերջինիս գլխավորած պատվիրակությունը գտնվում են Աղվերանում Ուզեք թե չուզեք, Ռոբերտ Քոչարյանը և Սամվել Կարապետյանը հաղթում են (video) Փամբակում հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը բախվել է քարե պատնեշին, առաջացել է դիզվառելիքի արտահոսք Կանդազը հացադուլ է հայտարարել «Վարդաշեն» ՔԿՀ-ում Առնվազն 21 մարդ մահապատժի է ենթարկվել, 4000-ը՝ ձերբակալվել Իրանում պատերազմի մեկնարկից ի վեր․ ՄԱԿ «Փաշինյանն Ալիևի ու Էրդողանի բաջին ա»․ Հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am