Ալիևի «թասիբը» պահողներն ու մեր «շյուստրիները»

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն, այնուամենայնիվ, աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որի շրջանակներում կհանդիպի Դմիտրի Մեդվեդևին: Մինչ այժմ փորձ էր արվում տպավորություն ստեղծել, թե հնարավոր է պաշտոնական Երևանը չմասնակցի ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: Իսկ եթե ԵՏՄ անդամ-երկրներից մեկը հրաժարվեր մասնակցել վարչապետների խորհրդի նիստին, ապա նիստը չէր կայանալու։ Կառավարությունից դիտավորյալ կարծես ձգում էին հարցը, նշում էին, թե վարչապետը դեռ որոշում չի կայացրել` գնա՞լ, թե՞ չգնալ: Հիշեցնենք, ԵՏՄ վարչապետների խորհրդի նիստը պետք է կայանար ապրիլի 8-ին Երևանում, սակայն Ղարաբաղում սկսված ռազմական գործողությունների ժամանակ Ղազախստանի նախաձեռնությամբ և առնվազն Ռուսաստանի համաձայնությամբ, որոշվեց նիստը հետաձգել և անցկացնել Մոսկվայում՝ անորոշ պաշտոնական ձևակերպմամբ՝ «հաշվի առնելով ստեղծված իրավիճակը»: Պարզ է, որ «ստեղծված իրավիճակը» նշանակում էր` լրացուցիչ չզայրացնել Իլհամ ԱԼիևին, որը որի երկիրը ոչ ԵՏՄ-ին է անդամակցում, ոչ էլ ՀԱՊԿ-ին ու ԱՊՀ-ին: Բայց մեր բախտն ինչպես ասում են, չի բերել ոչ միայն թշնամիների հարցում, այլև` դաշնակիցների: Հայաստանի դաշնակիցների նման որոշումը բացասական ալիք բարձրացրեց Հայաստանում: Օրերս Դմիտրի Մեդվեդևին ընդունելով` Սերժ Սարգսյանը նշեց. «Ցավում եմ, որ ԵՏՄ մասնակից երկրներից մեր որոշ գործընկերներ հրաժարվել են գալ Երևան՝ նախօրոք ծրագրված միջոցառմանը մասնակցելու նպատակով: Ես չգիտեմ, դրանով նրանք որքանով օգնեցին Ադրբեջանին, բայց որ հաստատապես գցեցին մեր կազմակերպության հեղինակությունը, դա միանշանակ է»: Ինչպես երևում է, մեր բախտը չի բերել նաև արժանավոր իշխանություն, մեր հասարակությանն ու բանակին արժանի իշխանություն ունենալու հարցում: Հասարակական գերլարված տրամադրությունների ֆոնին Սերժ Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի հայտարարություններն, ուրեմն, ոչ այլ ինչ էին, քան ներքին սպառման հայտարարություններ` ներքին լսարանի համար: Ռուսաստանի և մեր ԵՏՄ-ական դաշնակիցների առջև Հայաստանի իշխանությունները չեն էլ փորձելու գլուխը բարձր պահե՞լ: Մե՞նք ենք պատերազմ սանձազերծել, մենք են զինվորների մարմիններ այլանդակել... Ո՞ւմ առջև ենք խեղճացել` ահաբեկիչ Ալիևին զինող Ռուսաստանի ու ԵՏՄ-ական մյուս դաշնակիցների... Հովիկ Աբրահամյանը մի առիթով ասել էր, որ քաղաքականությամբ զբաղվելու համար խելք պետք չէ: Նա անկեղծ է եղել, որովհետև մեր իշխանավորները ռուսական իշխանության առջև քայլեր անելիս խելքով չեն առաջնորդվում, այլ չպատճառաբանված պարտավորվածության զգացումով: Բայց գոնե այս «սերը» փոխադարձ լիներ, ոչ թե միակողմանի: Ամեն առիթով ռուսները մեզ ասում են` դուք այլևս մեզ հետաքրքիր չեք, մեզ համար ավելի հետաքրքիր ու արժեքավոր է Ադրբեջանը, բայց մենք չենք հաշտվում այդ մտքի հետ, վիզ ենք ծռում, խնդրում ենք` մեզ չլքեն: Հարգելիներս, բայց ռուսները մեզ արդեն լքել են... Շատ խելք է պե՞տք` սա հասկանալու համար: Պետք էր ստեղծված մթնոլորտը ծառայեցնել նրան, որպեսզի Հայաստանի դիրքերն ավելի ամրացնել, ստիպել դաշնակիցներին հարգել Հայաստանի շահը, համապատասխան պահանջներ դնել Ռուսաստանի և ԵՏՄ-ի առջև, քայլեր ակնկալել` նոր մեկնել Մոսկվա, եթե այդ քայլն այդքան անխուսափելի էր Հայաստանի իշխանությունների համար:   Մետաքսյա Շալունց

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am