Դիրքը հետ գրավելուց տղաները հայտնաբերել են հակառակորդի 2 դիակ, նրանք հրազենից չեն սպանվել
-Պարոն ավագ լեյտենենտ փամփուշտները վերջանում են,- զեկուցում է սերժանտը։ -Պատրաստվել ձեռնամարտի,-լսվել է պատասխանը։ Հետախուզական դասակը հյուսիսային հատվածում մարտնչել է մինչեւ վերջին փամփուշտը։ 4 զոհ, երեք վիրավոր, ձեռնամարտ է սկսվել։ Դասակի տղաները կարողացել են հանել հրամանատարի, եւ ընկերների մարմինները։ Հետո, դիրքը հետ գրավելուց տղաները հայտնաբերել են հակառակորդի երկու դիակ։ Նրանք հրազենային կրակոցներից չէին սպանվել, այլ բահի հարվածներից։ Այս դասակի մասին կգրեմ ավելի մանրամասն։ Արցախից ֆեյբուքյան իր էջում գրում է հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանը:
