Աչքը տեսածից է վախենում

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը պատրաստվում է նոր նախագիծ դնել շրջանառության մեջ, որով հոգեկան խնդիրներ ունեցողներին կարգելվի դառնալ պատգամավոր: Այսօր լրագրողների հետ զրույցում Պողոսյանը հարցին՝ ինչո՞ւ է նման մտահղացում առաջացել, պատասխանեց. «Ես իմ պարտքն եմ համարում, երբ վստահության քվե եմ ստացել մարդկանց կողմից այստեղ ներկայացնելու իրենց իրավունքները, առաջիկա 5 տարվա մեջ անել այնպիսի փոփոխություններ, որ հինգ տարի հետո ՀՀ-ն ունենա էլ ավելի լավ ԱԺ, եւ է՛լ ավելի լավ կառավարություն: Դրա համար անհրաժեշտ բոլոր՝ թեկուզ ցավոտ փոփոխությունները ես պատրաստ եմ ինքս նախաձեռնել եւ առաջնորդել՝ անկախ նրանից, թե դա ինչ արձագանք կունենա: Ես կարծում եմ, որ մենք մանդատ ենք ստացել այստեղ գալու՝ հենց փոփոխություններ կատարելու, երբեմն նույնիսկ հեղափոխական եւ դրանցից մեկը համարում եմ դա:

Գոյություն ունեն պաշտոններ, որոնց համար որոշակի հիվանդությունների դեպքում անգործունակ են ճանաչվում եւ թույլ չի տրվում աշխատել՝ դատավորներ, դատախազներ, ուսուցիչներ: Եթե դատավորն ու դատախազը չեն կարող աշխատել, ինչպե՞ս կարող է օրենսդիր մարմնում լինի մի մարդ, ով չի անցել այդ սահմանափակումների միջով եւ կարող է օրենքի նախագիծ բերել, քվեարկել եւ այլն: Եթե վարորդական իրավունք ստանալու համար դա պարտադիր է, ինչպե՞ս կարող է պատգամավոր դառնալու համար չլինել»,-հանգամանալից բացատրել է նա տեղեկացնելով, որ հիմա գործընկերների հետ աշխատում է նախագծի վրա, որոշ փոփոխություններ է արել: Առանցքում լինելու է հոգեկան խնդիրներ ունենալու սահմանափակումը, բայց նաեւ ավելացվել է, որ պարտադիր բարձրագույն կրթություն ունենալն է անհրաժեշտ՝ պատգամավորի համար. «Եթե կա մարդ, ով դրա հետ համաձայն չի, ես կուզեմ հիմնավորումները լսել»:
Քրիստինեն այն պատգամավորն է, որը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անասելի
զգացումով է լցված, ով կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հրապարակավ խոստովանեց, որ եթե Փաշինյանը մեկ բառ էլ գրեր, միեւնույն է, ինքը անվերապահ հավատալու էր նրան:

Ահա, հոգեկան այսպիսի հավասարակշիռ էակը այսօր եկել է այն համոզման, որ պետք է փսիխո-թեստ անցկացնել այն թեկնածուների մոտ, որոնք պատրաստվում են պատգամավոր դառնալ: Ինչպես ասում են՝ աչքը տեսածից է վախենում, մի իշխանության մեջ, երբ Մշակույթի ոլորտի պատասխանատու կարող է նշանակվել մշակույթից կիլոմետրերով հեռու մի աղջնակ ու հայտարարի, թե մշակույթն իր մեջ, մի իշխանությունում, որտեղ ԱԺ նախագահ աշխատի մեկը, որը հրապարակավ հայտարարի, թե օդում կախված լուրերով մանկական օրգաններ են մանկատներից վաճառում, մի իշխանություն, որի վարչապետը կարող է լայվիից ամբողջ կկորդով ճչալ, թե ասֆալտին կփռի, պատերին կծեփի, կհայտարարի օտարերկրյա գործակալների մասին ու ոչ մի քալ չի անի, երբ փոխթաղապետը սկանդալային գրառում կանի ու կասի, թե հեռախոսը գողացել էին, ինքը տեղյակ չէ գրառումից ու կշարունակի մնալ նույն պաշտոնում…

Սրանք այս իշխանության գժության փոքրիկ դրսեւորումներն են, տեսնել այս ամենը ու չմտածել օրենքի տեսք տալու մասին, համաձայնեք անհնար է: Ավելին, եթե կուզեք այս պահանջը պետք է տարածվի ոչ միայն պատգամավորների, այլ պետական պաշտոն զբաղեցնող ցանկացած քաղաքացու վրա: Այնպես որ ի գործ, ժամանակն է իշխանությունը մաքրել խելագառության կանխավարկածով առաջնորդողներից:

Անի Սահակյան

դիտվել է 1844 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am