Վեթինգը հետաձգվում է. Փաշինյանի թիմում չեն հաշվարկել

Անցած շաբաթ Իմ Քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, թե վեթինգի նախագիծը պատրաստման փուլում է:
Գրազ կգանք, որ տիկին Մակունցը կամ ինչ որ բան լավ չի տիրապետում, կամ ճիշտ չի խոսում: Քանզի դատական իշխանությունը վեթինգի ենթարկելուց առաջ պետք է նախ Սահմանադրություն փոխել:
Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելուց հետո Նիկոլ Փաշինյանը ազդարարեց դատական իշխանությունը բարեփոխելու մասին, ասաց, որ վեթինգ են իրականացնելու:Միջազգային պրակտիկայում վեթինգը համարվում և կիրառվում է որպես անցումային արդարադատության իրականացման տեսակ, որի միջոցով իրականացում է պետական համակարգի պաշտոնատար անձանց գնահատում: Հատկանշական է, որ հիմնականում այն կիրառվում է այն երկրներում որոնք գտնվում են պատերազմական, հետպատերազմական կամ ավտորիտար համակարգերից ձերբազատման անցումային շրջանում:
Հաճախ վեթինգը նույնականացնում եմ լյուստրացիայի հետ: Ներկայումս վեթինգի ներդրման գործընթացը շարունակվում է Ալբանիայում, ընդ որում՝ այդ գործընթացը մեկնարկել է 2014 թ-ից, որի հիմնական պատճառ է հանդիսացել Եվրոինտեգրման գործընթացի խթանումը:
Բանն այն է, որ Ալբանիայի արդարադատության իրականացման համակարգը բացասաբար էր գնահատվել Եվրոպական Միության համապատասխան զեկույցներում: Վեթինգի ներդրման երկարատև գործընթացի արդյունքում տեղի են ունեցել՝ սահմանադրական փոփոխություններ, փոփոխվել են մի շարք օրենքներ և ընդունվել է «Դատավորների և դատախազների անցումային վերագնահատման մասին» օրենքը:
Հայաստանում եւս վեթինգը կյանքի կոչելու համար անհրաժեշտ կլինեն՝ սահմանադրական փոփոխություններ, քանզի ՀՀ Սահմանադրության 7-րդ գլուխը՝ «Դատարանները և Բարձրագույն դատական խորհուրդը» կարող է փոփոխել միայն հանրաքվեի արդյունքում, փոփոխություններ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և մի շարք այլ օրենքներում, հնարավոր է նաև նոր օրենքի ընդունման անհրաժեշտություն , փոխկապակցված շղթայով նաև նախագծերի վերաբերյալ եզրակացություն պետք է ներկայացնի Վենետիկի հանձնաժողովը, ինչը նույնիսկ մեծ ցանկության պարագայում անընդունելի է իրականացնել կարճաժամկետ կտրվածքում:
Իսկ եթե այդ գլուխը չի փոխվում, ապա գործող կարգավորումներով դատավորներին վեթթինգի կարող է ենթարկել միայն մեկ մարմին՝ ԲԴԽ-ն: ԲԴԽ-ին է վերաահված դատավորներին կարգապահական տույժերի ենթարկելու, ազատելու եւ այլ լիազորություններ, այլ մարմին չի կարող նման գործառույթ ստանձնել, ցանկացած որոշում կդառնա հակասահմանադրական: Իսկ սահմանադրական փոփոխությունները հեշտ բան չեն, դրանք մեկ ամսում, անգամ մեկ տարում դժվար է կազմակերպել:

Անի Սահակյան

դիտվել է 3311 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am