«Փաստ» թերթը գրում է. «ԲԴԽ նախագահի պաշտոնից Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո այս պաշտոնի համար շրջանառվում են մի քանի թեկնածուների անուններ: «Փաստ» թերթը տեղեկություններ էր ստացել, որ, ամենայն հավանականությամբ, այդ պաշտոնում կարող է առաջադրվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը: Բացի այդ, կան տեղեկություններ, որ անցումային արդարադատության ներդրման ամբողջ մտահղացումը պատկանում է Ն. Բաղդասարյանին եւ փաստաբան, ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին:
Անդրադառնալով ԲԴԽ նախագահի պաշտոնում առաջադրվելու հարցին՝ Ն. Բաղդասարյանը «Փաստի» հետ զրույցում նշեց. «Նախ՝ ցանկություն չունեմ, երկրորդը՝ չափանիշներին չեմ համապատասխանում»: Ինչ վերաբերում է անցումային արդարադատության ներդրմանը, պատգամավորն իր մասով ուղղակի պատասխան չտվեց, այլ ուղղակի նշեց. «Գրեթե բոլոր պետություններում, որտեղ եղել է հեղափոխություն, անցումային արդարադատություն է իրականացվել: Ես, ճիշտն ասած, չեմ կարող մտաբերել մի պետություն, որտեղ տեղի է ունեցել հեղափոխություն, բայց անցումային արդարադատություն չի եղել: Սա ՄԱԿ-ի կանոնադրության եւ միջազգային այլ փաստաթղթերով ամրագրված ընթացակարգ է, եւ նախաձեռնությունը, որպես կանոն, հենց ՄԱԿ-ից, միջազգային կազմակերպություններից է գալիս:
Մինչեւ հեղափոխությունը ես այլ պետություններում ներգրավված եմ եղել այդ գործընթացներում: Ծանոթ եմ գործընթացներին եւ շահագրգռված եմ, որ ՀՀ-ում անցումային արդարադատությունը պատշաճ ձեւով իրականացվի»:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը