«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրերս ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Փաշինյանը կմասնակցի հունիսի 6-8-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք միջազգային տնտեսական համաժողովին, որի շրջանակներում կարծես թե տեղի կունենա ՌԴ նախագահի հետ հանդիպում: Այն հանդիպման փոխարեն, որը պետք է կայանար օրերս ղազախական Նուր-Սուլթանում եւ որն այդպես էլ չկայացավ շատ տարօրինակ մեկնաբանություններով: Ճիշտ է, պաշտոնական Երեւանը երեկվա դրությամբ դեռ չէր հայտարարել, որ Փաշինյանը կմեկնի ՌԴ, սակայն Պեսկովը տեղեկացրել էր. «Մենք սպասում ենք Հայաստանի վարչապետին»:
ՌԴ վարչապետի խոսնակի նշված հայտարարությանը զուգահեռ խոսակցություններ տարածվեցին, որ Սանկտ Պետերբուրգում կլինի նաեւ Ալիեւը: Իսկ դա սկիզբ դրեց այլ բնույթի խոսակցությունների, որ արդեն պետք է սպասել ոչ միայն Պուտին-Փաշինյան, այլ դրան կհաջորդի Ալիեւ-Փաշինյան հանդիպումը: Այլ վարկածով, այն կարող է լինել նաեւ եռակողմ ձեւաչափով՝ Պուտին-Ալիեւ-Փաշինյան:
Իհարկե, այս լուրերի տակ տրամաբանություն կա: Այսինքն՝ սպասելի էր, որ դեռ Նուր-Սուլթանում նախատեսված Պուտին-Փաշինյան հանդիպման հիմնական հարցերից մեկը պետք է լիներ արցախյան գործընթացը:
Ավելի կոնկրետ, ըստ շրջանառվող հիմնական վարկածներից մեկի, Փաշինյանից ակնկալվում էր վերջնական դիրքորոշում՝ բանակցային ընթացիկ կարգավորման մեխանիզմի հետ կապված, որը վերջերս բացահայտել էր Մինսկի խումբը:
Դրանից հետո եղավ Փաշինյանի հայտարարությունը, որ նա այդ մեխանիզմի հետ կապված պարզաբանումներ ստանալու խնդիր է տեսնում, եւ Մոսկվայում ապրիլի կեսերին տեղի ունեցած Լավրով-Մամեդյարով-Մնացականյան ձեւաչափով հայտնի հանդիպման ժամանակ, ըստ ամենայնի, այդ պարզաբանումները եղան»:
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը