Փողերը փախչում եմ

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարել է, որ 12-ամսյա գնաճը կլինի 3 տոկոսի սահմաններում և դա բավականին ցածր ցուցանիշ է։ Ջավադյանի կարծիքով` հենց հիմա ավելի շատ սեզոնային գնանկում կա։ <<Այս պահին ոչ թե սպառման ծավալներն են նվազել, այլ սպառման ծավալների աճի տեմպը»,- ասել է նա։
Հարցին, թե մարդկանց եկամուտների աճ կա՞, ԿԲ նախագահը պատասխանեց․ «Իհարկե, մարդկանց եկամուտներն աճում են։ Դրա մասին մեր Վիճպետկոմը հրապարակումներ է արել։ Եվ վարկավորման ծավալների աճերն էլ հենց դրա մասին են խոսում։ Մենք գնահատումներ ենք անում վարկավորման վերաբերյալ և շատ շուտով կհրապարակենք։ Եվ ամենամենակարևորը՝ խարսխվել են ցածր գնաճային սպասումներ։ Ժամանակակից տնտեսագիտության մեջ ամենակարևոր խնդիրը հենց սպասումներ են՝ տնտեսական աճի, գնաճի»,- հավելեց նա։
Անդրադառնալով մասնագետների այն պնդումներին, թե առանց գնաճի տնտեսությունը չի զարգանա, ԿԲ նախագահը պատասխանեց․ «Էդ ուրիշ գնաճ նկատի ունեն, այդքան գնաճ մենք ունենք։ Բայց բարձր գնաճը սարսափելի հիվանդություն է, որը խոցում է հիմնականում ամնապահով խավերին։ Եվ բարձր գնաճի դեմ պայքարելը բավական բարդ ջանքեր է պահանջում»։
Ինչ վերաբերում է 2019-ի տնտեսական աճին` կենտրոնական բանկի կարճաժամկետ կանխատեսումներով այն կգտնվի 4.6-6.1 տոկոս միջակայքում: «Մեր կարճաժամկետ կանխատեսումների համաձայն՝ 2019-ին տնտեսական աճին հիմնականում նպաստելու է մասնավոր սպառումը: Մասնավոր սպառման բարձր աճին հիմնականում նպաստելու է բիզնեսին տրված վարկերի աճի համեմատ տնային տնտեսություններին տրված վարկերի առաջանցիկ աճի տեմպը »,-ներկայացրել է Ջավադյանը:
Նրա խոսքով՝ ակնկալվում է ներդրումների ավելի համեստ աճ՝ պայմանավորված 2018-ին գրանցված բարձր աճով, որը բազային ազդեցությունը ունի 2019-ի ներդրումների աճի ցուցանիշների վրա: Տնտեսական աճի վրա մյուս երկու տարրերի՝ զուտ արտահանման և հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը տարվա ընթացքում կլինի որոշակի զսպող՝ պայմանավորված արտահանմանը զուգահեռ նաև ներմուծման աճի տեմպերով և պետական բյուջեի պակասորդի կրճատմամբ:
ԿԲ նախագահը հերքել է նաև վերջին շրջանում փողերի արտահոսքի մասին լուրերը. «Ներհոսքը գնալով ավելանում է, արտահոսքի մասով էլ մենք բավականին ուշադիր ենք: Որոշակի աճ կա, որը զուգակցվում է ներհոսքի աճի հետ»: ՍԱ այն դեպքում, երբ Արթուր Ջավադյանի գլխավորած հիմնարկի` ԿԲ-ի հաշվետվությունի համաձայն` 2018թվականին միայն բանկային համակարգով Հայաստանից դուրս է բերվել շուրջ 1,2 մլրդ դոլար։ Տարբեր գնահատականներով` քաղաքացիները միայն բանկային համակարգով ամսական շուրջ 100 մլն դոլար են դուրս հանում երկրից։ Նախկինում երբևէ ֆիզիկական անձանց միջոցով այդքան տարադրամ դուրս չի բերվել Հայաստանից։


Հայկ Դավթյան

դիտվել է 7679 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am