Անկախ նրանից, թե ինչ է պնդում Ջավադյանը

 

Կենտրոնական բանկի նախագահը հերքել է, թե Ռուսաստանից և Ղազախստանից դեպի Հայաստան դրամական փոխանցումների խնդիրներ կան: Այդ մասին վերջին շրջանում տարբեր գրառումներ են արվել սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում: Ջավադյանը հայտարարել է, որ իրենք ստուգել են տեղեկատվությունը, և խնդիրն ընդամենը այդ երկրների բանկային համակարգով է պայմանավորված. «Մենք խնդրել ենք մեր գործընկերներին, որ եթե այդպիսի դեպքեր լինեն, անպայման մեզ տեղեկացնեն։ Ես խնդրում եմ այն քաղաքացիներին, որոնք դիմում են ձեզ, առաջին հերթին դիմեն տեղի պատկան մարմիններին, ես նկատի ունեմ այն բանկերին, որոնք փոխանցում չեն անում, և դրանից հետո, եթե լինի խնդիր, ակնհայտ է, որ որևէ խոչընդոտ Հայաստանում փող ընդունելու վերաբերյալ չկա»,- ասել է Ա.Ջավադյանը։
Ըստ նրա՝ անհասկանալի է փոխանցում չանելը, ինչո՞ւ պետք է Ֆրանսիայից ու ԱՄՆ-ից փոխանցումներն ազատ գան Հայաստան, իսկ Ռուսաստանից ու Ղազախստանից՝ ոչ. «Դա որևէ կապ չունի իրականության հետ»,- պնդել է նա:
Անկախ նրանից սակայն, թե ինչ է ասում կամ պնդում Ջավադյանը` փաստերը բազմաթիվ են, երբ մեր հայրանակիցները ԵԱՏՄ անդամ երկրներից, հատկապես ՌԴ-ից և Ղազախստանից Հայաստան գումար փոխանցելիս, խնդիր են ունենում: Պարզ օրինակ. 1000 դոլարից ավել փոխանցումների դեպքում, քաղաքացուց տարատեսակ հիմնավորող փաստաթղթեր են պահանջում, ինչը նրանց համար հավելյալ, իսկ որոշ դեպքերում լուրջ և անհաղթահարելի բարդություն է:

Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն` պատճառն այն է, որ նշված երկրների համապատասխան կառույցներին ներքին հրահանգ է տրված` Հայաստանում ներդրումներ թույլ չտալ: Երբ քիչ թե շատ խոշոր դրամական փոխանցում է կատարվում դեպի Հայաստան, օրինակ Երևանում բնակարան գնելու համար, ապա դա ներդրումային տպավորություն է թողնում և բանկային համակարգում փոխանցումների հետ կապված անհասկանալի խոչընդոտներ են ստեղծվում, թղթեր են պահանջում և այլն: Շատ են նաև դեպքերը, երն ԵԱՏՄ անդամ երկրներից գալիս են Հայաստան, այստեղից համեմատաբար էժան ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով: Այս դեպքում ևս մարդիկ նույն խնդիրներն են ունենում:

Իսկ Ջավադյանն ասում է` խնդիր չկա. այդ դեպքում ինչու են մարդիկ այլ բան ասում և ինչու նրանք նույն բանը, օրինակ 2 տարի առաջ չէին ասում: Կնշանակի, խնդիր, ամեն դեպքում, կա:


Հայկ Դավթյան

 

դիտվել է 1658 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am