Զանգ ընկերոջը. Պուտինի ու Ալիևի «նվերը» Փաշինյանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ, հաղորդում են ռուսաստանյան գործակալությունները՝ հղում անելով Կրեմլի հաղորդագրությանը:

Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են ռուս-ադրբեջանական գործակցությանը և սպասվող պայմանագրերին վերաբերող հարցեր: «Քննարկել են հարցեր՝ ռուս-ադրբեջանական ակտիվ զարգացող գործակցության և տարբեր մակարդակներում սպասվող պայմանագրերի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:

Իսկ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը մատնանշել են երկկողմ հաջող համագործակցությունը տարբեր ոլորտներում, գոհունակություն հայտնել նվաճած ձեռքբերումներից: Նախագահները նաև մտքեր են փոխանակել տարբեր հարցերի, այդ թվում երկկողմ կապերի և գործակցության հեռանկարների շուրջ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր երախտագիտությունն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին` Սուրգուտ քաղաքի օդանավակայանը ազգությամբ ադրբեջանցի երկրաբան, Սիբիրում նավթի պաշարների հայտնաբերման գլխավոր հեղինակներից մեկը համարվող Ֆարման Սալմանովի անունով վերանվանելու առթիվ: «Սուրգուտի օդանավակայանի վերանվանման մասին որոշումը ադրբեջանական հանրությունը ընդունել է մեծ երախտագիտությամբ», - Պուտինի հետ հեռախոսազրույցում նշել է Ալիևը:

Ռուսաստանում գործող չորս տասնյակ օդանավակայանների վերանվանման մասին հրամանագիրը Ռուսաստանի նախագահը ստորագրեց անցած շաբաթ: Պուտինի հրամանագրով Ղրիմի խոշորագույն Սիմֆերոպոլի օդանավակայանը վերանվանվեց ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անունով:

Կարծես, ամեն ինչ գնում է ընդդեմ հայ-ռուսական հարաբերությունների...
Մինչ Փաշինյանը չի կարողանում կարգավորել Պուտինի հետ գործընկերային հարաբերությունները՝ Ալիևը, կարծես, փորձում է ցույց տալ Փաշինյանին, որ ցանկացած պահի, ցանկացած հարցով կարող է խոսել Պուտինի հետ, այսինքն՝ այնպեսին չեն նրա հարաբերությունները, ինչպես Փաշինյանի պարագայում է:

Սակայն կա նաև այլ կարևոր հանգամանք ևս: Ալիևը զանգահարել է Պուտինին՝ արցախա-ադրբեջանական սահմանին լարվածության, հայ զինծառայողի մահվան պայմաններում:

Ի՞նչ է նա ցանկանում ապացուցել...

Տրամաբանությունը շատ պարզ է՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունները հրաշալի մակարդակի վրա են, ավելին՝ նույնիսկ քննարկվում են նոր պայմանագրերի ստորագրում: Գումարած այս ամենին՝ այս ամենը Կրեմլն ու պաշտոնական Բաքուն արձանագրում են Արցախում էլ սրվող պայմաններում և Ադրբեջանի դիրքորոշման կոշտացման առկայությամբ:

Ահա, թե որն է Ալիևի հեռախոսազանգի աշխարհաքաղաքական, իսկ ավելի ճիշտ՝ ռազմաքաղաքական նպատակը: Նա յուրօրինակ «նվեր» է մատուցում Փաշինյանին այդ հեռախոսազանգով:

Թամար Բագրատունի

դիտվել է 3693 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am