Նոր շանս Հայաստանի սահմանին

Իրանի նախագահ Հասան Ռոհանին չի բացառում բանակցությունների անցկացումը ԱՄՆ-ի հետ: Դա, սակայն, ըստ Ռոհանիի, տեղի կունենա այն դեպքում, եթե Վաշինգտոնը հարգալից վերաբերմունք որդեգրի Իրանի հանդեպ:

«Մենք կարող ենք ելնել բանակցությունների տրամաբանությունից, եթե հակառակ կողմը հարգալից կերպով նստի բանակցությունների սեղանի շուրջ և հետևի միջազգային օրենքներին, այլ ոչ թե բանակցություններ սկսելու հրաման արձակի», - Իրանական FARS լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Իրանի նախագահը:
Հիշեցնենք, որ Վաշինգտոնի և Թեհրանի հարաբերությունները խիստ սրվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը դուրս է եկել 2015թ. միջուկային համաձայնագրից և վերականգնել ու խստացրել է Իրանի նկատմամբ սահմանած պատժամիջոցները:

Այս հայտարարության ֆոնին ուշագրավ հայտարարություն է հնչել Վաշինգտոնից:
«Միացյալ Նահանգները պատրաստ է առանց որևէ նախապայմանի բանակցությունների մեջ ներգրավվել Իրանի հետ», - Շվեյցարիայի Բելինցոնա քաղաքում, այդ երկրի արտգործնախարար Իգնացիո Կասիսի հետ բանակցությունների ավարտին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն: «Մենք պատրաստ ենք առանց որևէ նախապայմանի բանակցությունների սեղանի շուրջ նստել իրանցիների հետ: Դրա հետ մեկտեղ Իսլամական հանրապետության չարամիտ գործողությունների արմատական փոփոխությանն ուղղված մեր քայլերը չեն դադարելու», - նշել է Փոմփեոն:

Միացյալ Նահանգների պետքարտուղարի` Շվեյցարիայում հնչեցրած հայտարարություններից, սակայն, պարզ դարձավ, որ թեև Վաշինգտոնը խոսում է նախապայմանների բացակայության մասին, այնուհանդերձ, ամերիկացիները իրանցիներից որոշակի հստակ սպասելիքներ ունեն: «Մենք միանշանակորեն պատրաստ ենք այդ խոսակցությանը, որ տեղի կունենա այն պահին, երբ Իրանը որոշի նորմալ պետությանը բնորոշ պահելաձև դրսևորել: Իրական մարտահրավերներն այսօր Իրանի ներսում են: Դրանց պատճառը ոչ թե մեր կողմից սահմանված տնտեսական պատժամիջոցներն են, այլ այն քաղաքականությունը, որ վարում է իսլամական ռեժիմը վերջին 40 տարիներին: Այն հոգ չի տանում իր քաղաքացիների մասին: Ռեժիմը ձեռքի տակ եղած ռեսուրսներն օգտագործում է «Հըզբոլա» շարժմանն օժանդակելու կամ Սիրիայում ծավալված պայքարի [ֆինանսավորման] համար: Ասադին ցուցաբերված իրանական աջակցության հետևանքով Սիրիայում վեց միլիոն մարդ է տեղահանվել», - հայտարարում էր Փոմփեոն:

Փաստորեն, ԱՄՆ պետքարտուղարի այս հայտարարությունները հնչեցին Թեհրանից եկող հակասական ազդակների ֆոնին. «Մենք կարող ենք բանակցել ամերիկացիների հետ, եթե Վաշինգտոնը հարգալից վերաբերմունք դրսևորի Իրանի հանդեպ», - Fars լրատվական գործակալության փոխանցմամբ` հունիսի 1-ին նշել էր Իրանի նախագահ Հասան Ռոհանին, այսպես ասած՝ հակառակ կողմից հարգանք ակնկալելով:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, մինչդեռ, ավելի զգուշավոր է: Ամերիկյան ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում իրանական դիվանագիտության ղեկավարը նախօրեին նշում էր․ - «Քիչ հավանական է, որ Իրանը մոտ ապագայում բանակցություններ սկսի Վաշինգտոնի հետ»:
Վաշինգտոնն ու Թեհրանն այսպիսով՝ բանակցություններ վարելու զգուշավոր պատրաստականություն են հայտնում: Իրանի նկատմամբ նորմալ վերաբերմունքը բխում է տարածաշրջանի, առաջին հերթին Հայաստանի շահերից: Լարումը Իրանի շուրջ նեղացնում է առանց այն էլ Հայաստանի աշխարհաքաղաքական հնարավորությունները, որն ի դեպ, մինչ այժմ առանձնապես չի էլ օգտագործվել Հայաստանի իշխանությունների կողմից:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4224 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am