Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը որոշել է հունիսից սկսած մեկ տարի ուսումասիրել բիզնես կառավարում,այս մասին նախկին նախարարը հայտարարել էր «Լույս» հիմնադրամի շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ ։
«Որոշել եմ մեկ տարի նվիրել լրացուցիչ կրթությանը։ Այս տարվա հունիսից սկսելու եմ ծրագիր Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում՝ բիզնես կառավարման դպրոցում, որտեղ կան հատուկ ծրագրեր, որոնք նորություն են շատ համալսարաններում։ Այնտեղ 44 երկրից հավաքված են լինելու 110 հոգի՝ միջին տարիքային խմբի, 15֊20 տարվա աշխատանքային փորձով»,-ասել է նա։
Վիգեն Սարգսյանն իր այս որոշումը բացատրել է լրացուցիչ գիտելիքներ ձեռք բերելու մտադրությամբ․ «Իմ հիմնական մասնագիտությունները եղել են հանրային կառավարում, միջազգային հարաբերություններ, անվտանգություն։ Ես միշտ բաց եմ զգացել տնտեսական, բիզնես կառավարման, ֆինանսական բլոկների հատվածում։ Հատուկ որոշում կայացրի՝ ոչ թե շարունակեմ այն, ինչ արել եմ, այլ ինձ մարտահրավեր նետեմ՝ նոր բան սովորելու։ Վերջին ամիսներին երեկոները զբաղված եմ եղել մաթեմատիկայի դասագրքերը փորփրելով, վերհիշելով»,-նշել է նա։
Մեր ունեցած տեղեկություններով,Վիգեն Սարգսյանը վաճառում է իր գույքը՝մասնավորապես ավտոմեքենաները:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը