Երկրի իշխանությունները կխստացնեն անվտանգության միջոցառումները.Դավութօղլու
Milliyet պարբերականը գրում է,որ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ երկրի իշխանությունները կխստացնեն անվտանգության միջոցառումները Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: «Մենք կընդունենք անվտանգության հավելյալ միջոցառումներ երկրի խիտ բնակեցված շրջաններում՝ Ստամբուլում ահաբեկչական հարձակումից հետո։ Քայլերը, որոնք մենք կանենք Ստամբուլն անվտանգ և հանգիստ քաղաք դարձնելու համար, արդեն քննարկել ենք մեր անվտանգության ուժերի հետ»,- ասել է Դավութօղլուն։
