Ասադը ընտրեց
ՍԱՆԱ գործակալությունը հայտնում է ,որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ու նրա կինը՝ Ասման, Դամասկոսի ընտրատեղամասերից մեկում քվեարկել են երկրում անցկացվող խորհրդարանական ընտրությունների ժամանակ, Նշենք,որ ընտրատեղամասերը բացվել են առավոտյան ժամը 07։00-ին և կաշխատեն մինչև 19։00-ն։ Խորհրդարանի 250 տեղի համար պայքարում է մոտ 3.500 թեկնածու։ Քվեարկությունն անցկացվում է երկրի բոլոր այն շրջաններում, որոնք գտնվում են սիրիական իշխանությունների վերահսկողության տակ։ Ընտրությունները տեղի են ունենում Սիրիայի 15 նահանգներից 13-ում՝ բացառությամբ Ռաքքայի և Իդլիբի, որոնք գտնվում են ահաբեկչական խմբավորումների հսկողության տակ։
