Տապալվածները` սուպերնախարար


Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ձևավորված նոր նախարարությունների նախարարներ նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել:
ՀՀ նախագահի հրամանագրով Էրիկ Գրիգորյանն ազատվել է բնապահպանության նախարարի պաշտոնից ու նշանակվել շրջակա միջավայրի նախարար:
Տիգրան Խաչատրյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար՝ ազատվելով տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնից:
Արայիկ Հարությունյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար՝ ազատվելով ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնից:
Սուրեն Պապիկյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար՝ ազատվելով տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնից:
Հակոբ Արշակյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ ազատվելով տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնից, իսկ Էրիկ Գրիգորյանը նշանակել շրջակա միջավայրի նախարար՝ ազատվելով բնապահպանության նախարարի պաշտոնից:
Համաձայն 2019 թվականի հունիսի 1-ից ուժի մեջ մտած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի, ՀՀ կառավարությունն այսուհետ բաղկացած է 12 նախարարություններից.
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն:
Էկոնոմիկայի նախարարություն
Առողջապահության նախարարություն
Արտաքին գործերի նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Արտակարգ իրավիճակների նախարարություն
Արդարադատության նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Ֆինանսների նախարարություն:
Նախկինում ՀՀ կառավարության կազմում 17 նախարարություն կար: Ընդհանուր առմամբ կրճատվել է 5 նախարարություն: Դրանք խոշորացվել են դառնալով սուպերնախարարություններ, այն իմաստով ոլորտներն ընդլայնվել են:
Սուպերնախարներ դարձած Արայիկ Հարությունյանը, Սուրեն Պապիկյանը, Հակոբ Արշակյանը, Տիգրան Խաչատրյանը և Էրիկ Գրիգորյանը լուրջ պատասխանատվություն են ստանձնում: Պետք է ընգծել, որ վերջին 1 տարվա ընթացքում նախարարական պորտֆելներ ունեցող այս պարոններից որևէ մեկն առանձնապես չի հաջողել իր նախկին ոլորտներում: Թերևս հակառակը` գրեթե բոլոր ոլորտներում նկատվել է ծրագրային աշխատանքի և չափելի արդյունքների բացակայություն: Այս իամստով նման կադրերին նոր` ավելի լայն լիազրություններով օժտելն ու նրանց վրա հավելյալ պատասխանտվություն դնելը, իսկապես, չափազանց ռիսկային է, որովհետև բոլոր նախադրյալներն առկա են, որ նրանք կտապալվեն` իրենց հետ տապալելով պետական համակարգի ն օպտիմալացման ռեֆորմը: Նիկոլ Փաշինյանը պետք է շատ հետևողական լինի սուպերնախարարների աշխատանքի հանդեպ, այլապես տապալված պետական ռեֆորմը` գոծազուրիկ դարձած պետծառայողների օգնությամբ շատ սահոջն կերպոց կվերաժի հակահեղափոխության հուժկու ալիքի:


Հայկ Դավթյան

 

դիտվել է 4377 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am