Պուտինը պահեց սոլիդարնոստը. զանգ Կրեմլից

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 1-ին զանգահարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ շնորհավորել և բարեմաղթանքներ հղել ՀՀ վարչապետին` տարեդարձի կապակցությամբ:

Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության ուղղությամբ առաջիկա անելիքները: Այս մասին հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Տեղեկատվությունը հրապարակված է նաև Կրեմլի պաշտոնական կայքում, որտեղ նշվում է նաև, որ Կրեմլի ղեկավարը նաև շնորհավորական հեռագիր է ուղարկել Փաշինյանի տարեդարձի կապակցությամբ:
Պուտինի ուղերձում մասնավորապես ասված է.
«Հարգելի' Նիկոլ Վովայի,
Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ:
Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ պետական գործունեության մեջ:
Կցանկանայի վերահաստատել պատրաստակամությունը՝ շարունակելու Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման ուղղությամբ կառուցողական երկխոսությունը և համատեղ սերտ աշխատանքը, ինչպես նաև եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում գործընկերային փոխգործակցությունը»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաև Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը:
«Հարգելի' Նիկոլ Վովայի,
Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ:
Կցանկանայի ընդգծել Ձեր մշտական ուշադրությունը` Ռուսաստանը և Հայաստանը կապող բարեկամության, գործընկերության և դաշնակցային հարաբերությունների զարգացման հարցերին: Ամրապնդվում է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, հաջող իրագործվում են համատեղ նախագծեր էներգետիկայի, արդյունաբերության, ենթակառուցվածքների, գիտության և մշակույթի ոլորտներում: Խորանում է ինտեգրացիոն փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակում:
Համոզված եմ, որ միջկառավարական ակտիվ աշխատանքը կնպաստի գործնական համագործակցության հետագա ընդլայնմանը, տարբեր բնագավառներում նոր փոխշահավետ նախաձեռնությունների առաջմղմանը: Դա լիովին համապատասխանում է մեր երկրների երկարաժամկետ շահերին:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններր Ձեր պատասխանատու գործունեության մեջ»,- ասված է Մեդվեդևի ուղերձում:
Այսպիսով պետք է արձանագրել, որ Կրեմլը պահեց սոլիդարնոստը` շնորհավորելով Հայաստանի վարչապետի տարեդարձը: Ինչպես հայտնի է, անցյալ տարի Պուտինը խիստ անսպասելի կերպով օգոստոսի 31-ին զանգահարել էր Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նմախագահ ՌԵոբերտ Քոչարյանին և շնորհավորել նրան ծննդյան օրվա կապակցությամբ: Պետք է նկատել, որ մինչ այդ Հայասաատնի և Ռուսաստանի ղեկավարների փոխհարաբերություններում ծննդյան շնորհավորանքները երբեք օրակարգային հարց չեն դիտարկվել, ու պաշտոնական լրատվություն այդ մասին չի տրվել: Քոչարյանին շնորհավորելուց հետո Փաշինյանին շնորհավորելը խորհրդանշական էր Փաշինյան-Պուտին փոխհարաբերությունների լարվածության համատեքստում: Հայտնի է, որ Հայաստանի նախկին ղեկավարները, հատկապես Ռոբերտ Քոչարյանը ընկերական հարաբերություններ է ունեցել Պուտինի հետ, ինչը դիտարկվել է նաև քաղաքական գործոն:

Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ ընկերական հարաբերություններ չունի, և դա ինչ-որ իմաստով երևում է նաև պաշտոնական հարաբերություններում, ընդունելությունների ժամանակ: Վերջին ամենաթարմ օրինակը Նոր Սուլթանում Պուտինի և Փաշինյանի չկայացած հանդիպումն էր: Պուտինն ու Փաշինյանը քաղաքական տարբեր սերունդների ներկայացուցիչներ են, տարբեր է նաև քաղաքական և պետական աշխատաոճը, հետևաբար նրանք ընկերներ հազիվ թե կդառնան: Բայց միջպետական հարաբերություններում կա որոշակի արարողակարգային էտիկետ, որն ավելին է, քան տվյալ պետության ղեկավարի անձնական հարաբերությունները գործընկեր պետության ղեկավարի հանդեպ: Կրեմլից ստացված զանգերը հենց այդ մասին են վկայում. ի վերջո հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները ավելին են, քան Պուտին-Քոչարյան կամ Պուտին-Փաշինյան հարաբերությունները:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 2430 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am