Եթե անգամ կառավարության նոր կառուցվածքն իդեալական է, համոզված կարելի է պնդել, որ կադրային այս բազայով այն արդյունա­վետ չի կարող աշխատել

Փաստը գրում է.«Հայաստանն ապրում է կառավարության նոր կառուցվածքով, որտեղ 17 նախարարությունների փոխարեն արդեն 12-ն են: Իհար­կե, դժվար է միանգամից կանխատեսումներ անել, թե կաբինետի նոր կառուցվածքն ինչ­պիսի արդյունավետությամբ կարող է աշխա­տել կամ արդյոք համարժեք է այն մարտահրավերներին, որոնք կանգնած են երկրի առաջ: Փաստն այն է, որ խորհրդարանա­կան քննարկումների ընթացքում բացահայտվեց, որ կառավարության նոր կառուց­վածքը ոչ թե խորքային վերլուծությունների, հաշվարկների արդյունք է, այլ ինտուիցիայի հետևանք: Եթե հիշում եք, արդարադատու­թյան նախարար Արտակ Զեյնալյանը հենց այդպես հիմնավորեց, թե ինչու է կառավա­րությունը կանգ առել կոնկրետ կառուցված­քի վրա:

Ինտուիտիվ բարեփոխումները որևէ լավ բան չեն խոստանում, մանավանդ, որ այդ պարագայում «բարեփոխում» ասվածը մի փոքր չափազանցված կարելի է համարել: Սկզբունքորեն համակարգի տրամաբանու­թյունը չի փոխվել, իսկ բարեփոխումն առա­ջին հերթին հենց դա է ենթադրում: Նախա­րարությունների թվի կրճատումն ընդամենը տեխնիկական խնդիր է, սակայն պահպան­վել է, այսպես կոչված, սուպերվարչապետական համակարգը, ինչը ենթադրում է, որ խորհրդարանական երկրում ԱԺ վերահսկո­ղությունից դուրս են մնալու ԱԱԾ-ի, ոստիկա­նության, ՊԵԿ-ի գործունեությունը, որոնց ավելացավ նաև սփյուռքի հետ կապված մարմինը, որն այլևս նախարարություն չէ, ու նրա գործառույթները տեղափոխվում են վարչապետի աշխատակազմ:

Մեծ հարց է, թե ինչ արդյունավետությամբ են աշխատելու նոր, այսպես կոչված, սուպերնախարարությունները: Այնպիսի տպա­վորություն է, որ նախարարությունները միա­վորվել են ոչ թե հայեցակարգային, ֆունկցի­ոնալ բաղադրիչները հաշվի առնելով, այլ կոնկրետ մարդկանց՝ հեղափոխության ակ­տիվ մասնակիցների «հագով»: Ամբողջ խնդիրն այն է, որ գործող կառավարության շատ անդամներ անցած մեկ տարվա ընթաց­քում, մեղմ ասած, արդյունավետ չեն կառավարել, շատ դեպքերում նույնիսկ ձախողվել են իրենց ոլորտներում, բայց հիմա նրանք դառնում են ավելի շատ ոլորտների ղեկա­վարներ՝ կանխատեսելի հետևանքներով: Նման իրավիճակում դժվար է ակնկալել կա­ռավարման արդյունավետության բարձրա­ցում, փոխարենը՝ ավելի բարդանալու է որո­շումների ընդունման մեխանիզմը, կարճ ասած՝ տուժելու է օպերատիվ կառավարումը, արձագանքումը:

Այդպես էլ կառավարությունը չկարողա­ցավ հիմնավորել, թե ինչու կիսով չափ ագրարային համարվող Հայաստանում չի գոր­ծելու գյուղատնտեսության առանձին նա­խարարություն, կամ ինչո՞ւ Մշակույթի նա­խարարությունը պետք է միանա Կրթության նախարարությանը այն պարագայում, երբ ոչ թե պետք է նախարարությունը լուծար­վեր, այլ մշակվեր մշակութային նոր քաղա­քականություն, հայեցակարգ, որը համար­ժեք կլիներ համաշխարհային նոր միտում­ներին, նպաստեր Հայաստանի քաղաքակր­թական նոր կերպարի ձևավորմանը: Նույնը վերաբերում է նաև սփյուռքի նախարարությանը, որը ֆունկցիոնլ վակուումի մեջ էր ոչ թե այն պատճառով, որ դրա անհրաժեշտությունը չկա, այլ ձևակերպված չէին այդ գերատեսչության առաջնահերթությունները՝ ոչ անցյալում և ոչ էլ հեղափոխությունից հետո­:

Եվ ամենակարևորը՝ խորհրդարանական քննարկումների ժամանակ կառավարությու­նը համառորեն չներկայացրեց, թե ինչ սոցի­ալական գին ունի կառավարության նոր կա­ռուցվածքը, այլ խոսքով՝ քանի մարդ է կրճատվելու բուն կառավարությունում ու դրան ենթակա ստորաբաժանումներում: Ընդդիմության հաշվարկներով՝ խոսքը մի քանի հազար մարդու մասին է, կառավարու­թյունը խոսում է մի քանի տասնյակ կրճատ­վող պաշտոնյաների մասին:

Անկեղծ ասած՝ կառավարության փաստարկներն այնքան էլ հիմնավորված չեն, որովհետև ցանկացած նախագիծ ունենում է կոնկրետ հաշվարկ, լինում են կոնկրետ թվեր, ու եթե կառավա­րությունը հրաժարվում է դրանք ներկայաց­նել, ուրեմն ակնհայտորեն թաքցնում է իրա­կանությունը՝ վախենալով հնարավոր սոցիա­լական ցնցումներից:

Իհարկե, ինստիտուցիոնալ լուծումները կարևոր են, սակայն եթե նույնիսկ կառավարության նոր կառուցվածքն իդեալական է, համոզված կարելի է պնդել, որ կադրային այս բազայով կառավարությունն արդյունա­վետ չի կարող աշխատել նաև 12 նախարար­ների պարագայում: Իսկ կադրային փոփո­խություններ չեն սպասվում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

դիտվել է 492 անգամ
Լրահոս
Դուք ձեզ ձայն չտվողներին «շունուշանգյալ» անվանեցիք, ինչու՞․․․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Չդիմացա՞ք առանց Աննայի․ Նիկոլ Փաշինյանի արձագանքը (video) Դուք ինչի՞ եք մեզ հրահրու՛մ․․․ թեժ իրավիճակ ԱԺ-ի դիմաց (video) Դու՛րս արի Նիկո՛լ, դուրս արի․․․ դու գիտե՛ս՝ ես քեզ ոնց գիտեմ․ Նարե Սոսե (video) Դավաճաննե՛ր, փակվածը դու՛ք եք, հենց հիմա եկեք այստեղ ու մեր պատասխանը տվեք․ Իսրայելյանն՝ ԱԺ-ի դիմաց (video) Լարված իրավիճակ ԱԺ-ի դիմաց․․․ թողե՛ք 1 րոպե փակենք ճանապարհը (video) Թուրքիան ուժեղացնում է Միջին միջանցքը․ Ուրալօղլու Խաչիկ Գալստյանի և Արամ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննվում է դռնփակ ռեժիմով Արշակ սրբազանի փոխարեն՝ Հայկազուն սրբազանը «Վայ Աստված չանի հանդիպեմ Փաշինյանին», «կթքեմ երեսին ու կգնամ»․ քաղաքացիներ (video) Հարավկովկասյան երկաթուղին քաղաքացիներին կոչ է անում խստորեն պահպանել երկաթուղային անվտանգության կանոնները Երկու սերունդ, մեկ բեմ․ Օրրանը գարնանային համերգով տոնեց հիմնադրման 26-ամյակը «Դե արի ու մի ասա, տո՛ շան տղա, որ ասում ես՝ փախած, 10 ամիս շրջափակման մեջ, սոված էին, ի՞նչ արեցիր» (video) Հայ Եկեղեցու համաշխարհային ներկայությունը ազգային ուժ է, և չի կարող երբեք սպառնալիք լինել․ Տեր Քերոբվե Սպասվում է քամու ուժգնացում «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել երկաթե պաշտպանիչ ցանկապատը․ վարորդը եղել է ոչ սթափ Չենք ցանկանում առերեսվել այն իրականությանը, որ բարբարnuները հասկանում են միայն մեկ լեզու, և այդ լեզուն ուժի լեզուն է. Ոսկանյան Էդ փողն ունեիք, զենք առեիք, ոչ թե նախարարներին պարգևատրեիք․ քաղաքացները՝ Փաշինյանին (video) Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից Մայր տաճարի ոչնչացումը․ ՀՅԴ Վերականգնելու ենք եկեղեցու տեղն ու դերը մեր հասարակության կյանքում. Սամվել Կարապետյան Թող քո խոսքերը լինեն քեզ դատավոր. Տեր Արիստակեսի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Մերժում ենք նրանց, ովքեր կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանությունը. Եզրաս Սրբազան (video) Թրամփը հայտարարել է, որ իր կոչից հետո Իրանը հրաժարվել է մահապատժի ենթարկել ութ կանանց Բեյրութում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին կոչ է արել լքել Լիբանանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am