«168 ժամը» գրում է. ««Ենթադրաբար ՀՀ ԱԳ նախարարը նկատի ունի մարդասիրական ծրագրեր իրականացնելու հարցում կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունները, որոնք ևս ժամանակ պահանջեցին, քանի որ «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքը միանշանակ չընդունվեց: Սա իրավիճակային և ժամանակավոր լուծում է պահպանելու համար կողմերի միջև շփումները, որոնք սկսվել էին ամիսներ առաջ որոշակի ուռճացված ակնկալիքների և նախկինում արված անհեռատես հայտարարությունների ֆոնին»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությանը, թե սպասվում են դրական նորություններ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակում տեղի ունեցած վերջին շփումներից:
Սկակովի կարծիքով՝ միանշանակ չէ, որ սա թուլացնելու է կողմերի միջև այն գլոբալ լարվածությունը, որը կա, և որի պատճառը բարդ հարցերի շուրջ անհամաձայնությունն է: Իր հերթին ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասել է, որ մարդասիրական ծրագրեր իրականացնելու շուրջ պայմանավորվածությունները համարում է առաջընթաց, բայց կարծում է նաև, որ Հայաստանն ու Ադրբեջանը նախորդ տարվա բանակցությունների շնորհիվ վերադարձել են իրատեսականության դաշտ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը