Ղազախստանն ու ՌԴ-ն թույլ չեն տալիս 50 հազար ռուբլուց ավել գումար փոխանցել ՀՀ

«Հրապարակը» գրում է.«Երեկ մենք տեղեկություն ստա­ցանք, որ Ղազախստանից և Ռուսաստանից արգելվել են դրամական փոխանցումնե­րը Հայաստան: Մասնավորապես, Ռուսաստանից թույլ են տալիս գումար փոխանցել առավելագույնը 50 հազար ռուբլի, ոչ ավելի, իսկ Ղազախստանից՝ ոչ մի լումա: Ղազախստանի Պավլոդար քաղաքում բնակվող մեր հայրենակիցներից մե­կը, որը բավականին խոշոր գործա­րար է, մեզ տեղեկացրեց, որ արդեն մի քանի օր է՝ փորձում է գումար փոխանցել Հայաստան, չի կարո­ղանում, քանի որ բանկերից ասում են՝ Հայաստան դրամական փո­խանցումներն արգելված են, Ադրբեջան ու Վրաստան՝ որքան կուզեք, իսկ Հայաստան չի թույլատրվում:

Ասաց, որ ամեն ամիս խոշոր գումար է փոխանցում Հայաստան՝ որպես իր ընկերությունում աշխատող հայ աշխատակիցների աշխատավարձ, որը հասնում է նրանց ընտանիքնե­րին: Բայց այս անգամ նրան թույլ չեն տվել կատարել փոխանցումը: Ընդամենը մեկ բանկ է գտել, որը համաձայնել է, այն էլ՝ առավելագույնը 1000 դոլարի չափով, բայց հաջորդ օրը այդ 1000 դոլարն էլ է արգելվել:

Արդյոք Ղազախստանի բոլոր քաղաքներո՞ւմ է գործում այս արգելքը, դժվար է ասել, բայց կոնկրետ Պավլոդարում արդեն մի բանի օր այս վիճակն է: Նմանա­տիպ պատկեր է նաև Ռուսաստանի Դաշնությունում: Մասնավորապես, ՌԴ Օմսկ քաղաքում բնակվող հայ գործարարներից մեկն էլ մեզ պատ­մեց, որ ինքն էլ է կանգնել ՌԴ-ից Հայաստան դրամական փոխանցումներ կատարելու խնդրի առաջ:

Ի տարբե­րություն Ղազախստանի, սակայն, ՌԴ-ն արգելել է 50 հազար ռուբլուց ավելի գումարի փոխանցումը Հայաստան: Ընդ որում, մեզ ասացին, որ Հայաստան գումար փոխանցողնե­րին մանրակրկիտ «հարցաքննում» են, պարտադրում դեկլարացիա լրացնել, թե ում են այդ գումարը փո­խանցում, ինչ նպատակով և այլն: Մենք դիմեցինք ԱԳՆ և Կենտրո­նական բանկ՝ այս տեղեկության վե­րաբերյալ որեւէ մեկնաբանություն ստանալու: Երկու կառույցից էլ մեզ ասացին, որ նման տեղեկություն չունեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

դիտվել է 6180 անգամ
Լրահոս
Հիվանդների և երեխաների վրա հшրձակումը մարդասիրական սկզբունքների ակնհայտ խախտում է․ Փեզեշքիան Ինչ իրավիճակ է Վերին Լարսում ՀՀ ոստիկանությունն այսօր կրկնում և գերազանցում է 90-ականների բացասական ցուցանիշները՝ բոլոր առումներով․ Ասլանյան Երևանից ինքնաթիռ է մեկնել է Օման Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան «Կուկուռուզ» կրծելով ու պեռաշկի ուտելով ռիսկերը ինքնուրույն չեն կառավարվում. Վահագն Սարոյան Այս երեքի ասածների մեջ գտեք մի տարբերություն, ընդհանուրը ես կասեմ. Քրիստինա Նազարյան Ո՞վ է հիմա հիշելու այս զեկույցը. Քրիստինե Վարդանյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը․ փորձագետ 79 արտերկրյա գործուղումների վրա քաղաքապետարանը ծախսել է 49,3 միլիոն դրամ Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Իլհամն ու Նիկոլը Թրամփին ե՞րբ են հանձնելու Խաղաղության Նոբելյան մրցանակը Պուտինը Մերձավոր Արևելքի հարցը քննարկել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել ուժեղ կառավարություն․ Լևոն Տեր-Պետրոսյան Առաջարկում եմ խորհրդակցություններ սկսել և քննարկել իմպիչմենտի գործընթացը․ Դավիթ Համբարձումյան Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ զոհ կա Գերմանիայի կանցլերը կմեկնի Վաշինգտոն Իրանը հարձակվել է Բահրեյնի նավահանգստի վրա Ինտերը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը Այաթոլլա Խամենեիի կինը ևս մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am