«Փաստ» թերթը գրում է. ««Լուրեր են շրջանառվում, որ ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանը իշխանությունների առջև հանձնառություն է ստանձնել ազատվել մի շարք կադրերից, մասնավորաբար, ըստ տեղեկությունների, առաջին քայլերից մեկը կլինի ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանին աշխատանքից ազատելը:
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, պատճառը Սորոսի հիմնադրամի վերջնագիրն է: Խնդիրն այն է, որ Վահագն Վարագյանը, ի պաշտոնե զբաղվելով ԵՊՀ ակտիվ ուսանողական խմբերի հետ աշխատանքով, թույլ չի տվել Սորոսի ֆինանսավորած հ/կ-ներին գործունեություն ծավալել ԵՊՀ-ում: Մեր աղբյուրները նշում են, որ մասնավորաբար «Ռեստարտ» նախաձեռնությունը ԵՊՀ-ում տապալվել է հենց Վարագյանի գործողությունների շնորհիվ:
Եվ քանի որ իրավիճակ է փոխվել և Սորոսի հիմնադրամն իրեն իշխա¬նության բաժնետեր է համարում, ապա եկել է Վարագյանի համար հատուցման, իսկ «սորոսական» հ/կ-ների համար՝ իրենց անխոչընդոտ մուտքը Մայր բուհ ապահովելու ժամանակը:
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, ավելորդ աղմուկից և համալսարանականների դիմադրությունից խուսափելու համար ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանին հանձնարարվել է ոչ թե ուղղակի աշխատանքից ազատել Վահագն Վարագանին, այլ մեկ ամսվա ընթացքում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ գումարել և ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը լուծարելու որոշում կայացնել»:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը