Ինչո՞ւ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու առաջադրեց իրեն ոչ լեգիտիմ նախագահ համարողին

«168 ժամ» թերթը գրում է. «Եվ այսպես, ըստ ամենայնի՝ մենք վերջապես կունենանք Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր։ Այդ թափուր տեղը կզբաղեցնի գործող իշխանությունների և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի սիրելի փաստաբան Վահե Գրիգորյանը, նույն այն Վահե Գրիգորյանը, ում մասին հայտնի գաղտնալսումների մեջ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն ասում էր, որ ինչ պետք է, կասեն, կանի։

Ինչպես շատ փորձագետներ, քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, իրավապաշտպաններ ու վերլուծաբաններ են համարում, երկու անգամ բաց թողնվեց որպես ՍԴ դատավոր՝ բացարձակապես ապաքաղաքական անձնավորություն ունենալու հնարավորությունը՝ հանձինս թեկնածուներ Գոռ Հովհաննիսյանի ու Արթուր Վաղարշյանի, և շուտով մենք, փաստորեն, կունենանք խիստ քաղաքականացված, իշխանությունների բացահայտ համակիր Վահե Գրիգորյան ՍԴ անդամին, ում անաչառությունը հետագայում կայացվելիք իր որոշումների մասով առնվազն ի սկզբանե կասկածահարույց է։


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բավական երկար ժամանակ դիմադրեց՝ տուրք չտալով իշխանությունների պահանջին ու իր թեկնածուներին առաջադրելով՝ որպես ՍԴ դատավորի թեկնածուներ։ Ուրեմն ի՞նչն այժմ նրան ստիպեց առաջադրել Վահե Գրիգորյանին, մի մարդու, որի թեկնածությանն ինքն ակնհայտորեն դեմ էր, այլապես հենց սկզբից կառաջադրեր այն նույն Վահե Գրիգորյանին, ով իրեն՝ նախագահ Արմեն Սարգսյանին, ոչ լեգիտիմ նախագահ է համարում։

Ի դեպ, Վահե Գրիգորյանի կարծիքն այդ առումով կարծես թե չի փոխվել։

Այսպես, Factor.am-ն ԱԺ-ում Վահե Գրիգորյանի հետ զրույցում նրան հիշեցրել է իր այդ խոսքերը և հետաքրքրվել՝ արդյո՞ք շարունակում է նույն կարծիքին մնալ: «Այո, դա շարունակում է իմ դիրքորոշումը մնալ»,- արձագանքել է Գրիգորյանը: Հարցին՝ այդ դեպքում ստացվում է, որ ինքը հիմա ՍԴ անդամի պաշտոնում առաջադրվել է ոչ լեգիտիմ նախագահի կողմի՞ց, Գրիգորյանը պատասխանել է. «Ես իմ դիրքորոշումն ասել եմ նախագահի ընտրությունից առաջ: Անկախ նրանից, թե ես ինչ կարծիք ունեմ նախագահի վերաբերյալ, նա շարունակում է ՀՀ նախագահը լինել՝ քանի դեռ ԱԺ-ի այդ որոշումն ուժի մեջ է»:

Factor.am-ի դիտարկմանը՝ անհարմարության զգացողություն չունի՞, որ առաջադրվել է ոչ լեգիտիմ նախագահի կողմից, ՍԴ դատավորի թեկնածուն ասել է՝ բացարձակապես։

Նախորդ տարվա հունիսին փաստաբանների և քաղհասարակության՝ հասարակական կազմակերպությունների առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարգադրեց ստեղծել մի խորհրդատվական մարմին՝ իրավաբաններից կազմված աշխատանքային խումբ, որը նախագահին կօգնի Սահմանադրական դատարանի (ՍԴ) անդամի արժանի թեկնածու ընտրել:

Մեր տեղեկություններով, աշխատանքային խմբից շատերը բացասական գնահատական էին տվել Վահե Գրիգորյանի թեկնածությանը թե մասնագիտական, թե իր մեծամիտ վերաբերմունքի համար, որ պարբերաբար դրսևորվում էր նրա հարցազրույցների ու սոցցանցային գրառումների ժամանակ։

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ նախագահը փաստորեն անտեսեց իր առաջադրած թեկնածուների նկատմամբ Ազգային ժողովի իշխանական մեծամասնության անթաքույց արհամարհանքը, ՍԴ դատավորի ընտրության պրոցեսն ակնհայտորեն ֆիկցիայի վերածելը, որովհետև ներկայացված թեկնածուներից ոչ մեկը չուներ Վահե Գրիգորյան անուն ազգանունը։ Արմեն Սարգսյանը, այնուամենայնիվ, ինչո՞ւ որպես ՍԴ դատավորի թեկնածու առաջադրեց այն մարդուն, ով իրեն համարել և համարում է ոչ լեգիտիմ նախագահ։

Ի՞նչ ճնշում է գործադրվել նախագահի վրա, որ նա չի կարողացել դեմ գնալ իշխող էլիտայի կամքին ու իր կամքին հակառակ՝ ներկայացրել է հենց նրա թեկնածությունը։ Միգուցե կրկին ասպարե՞զ է բերվել նրա քաղաքացիության հարցը։

Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանն ասած լինի՝ «գիտե՞ք ինչ, ես տեսել եմ այդ փաստաթղթերը, բայց, տեսեք, ժողովուրդը չի տեսել, չի հավատում, պիտի նրան էլ ցույց տաք դրանք», ու դրանից հետո հանկարծ Արմեն Սարգսյանը հասկացել է, որ Վահե Գրիգորյանն է ՍԴ դատավորի միակ ու անփոխարինելի թեկնածուն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 682 անգամ
Լրահոս
Սև արկղ՝ կառավարության դիմաց. ակցիայի մասնակիցների պահանջները (video) Մի վատացեք, ձեր ջղաձգումները ձեզ պահեք. Իրավիճակը լարվեց, երբ Քրիստինե Վարդանյանը հիշեցրեց ՇՏԱՊ. Արամ Հարությունյանին Կառավարության մոտից բերման ենթարկեցին (video) Մոսկվան պատրաստ է միջնորդ դառնալ Իրանի շուրջ հակամարտության կարգավորման գործում. ՌԴ ԱԳՆ «Ե՛ս եմ ստեղ որոշում», «խելոք մնա», «դու խելոք մնա»․ գերլարված իրավիճակ ԱԺ–ում (video) «Ես եմ ստեղ որոշելու». Ալեն Սիմոնյանի նյարդերը տեղի տվեցին Սերգեյ Բագրատյանի կնոջ հանքից ի՞նչ կա. ԱԺ-ում կրքերը թեժացան (video) Փաշինյանը մի պեռաշկիով կջարդի հազար. Արմենուհի Կյուրեղյանը հեգնեց Փաշինյանին (video) Մինչև երբ կշարունակվի Իրանում պատերազմը․ Politico-յի կանխատեսումը ԱՄՆ-ն կզղջա․ Արաղչի Հայ-իրանական սահմանին Իրանի «Նորդուզ» անցակետով քաղաքացիների անցումը վերականգնվել է Էթնիկ հիմքով անջատողականության սպառնալիքը կստիպի իրանցիներին էլ ավելի համախմբվել իշխանության շուրջ Նրանք նույնիսկ չեն պատկերացնում Հայաստանին ուղղված սպառնալիքների չափը «Ով էլ դառնա Իրանի առաջնորդ` կսպանվի»․ Թրամփ ԱՄՆ պետքարտուղարն անընդունելի է համարել հարձակումները Թուրքիայի տարածքի վրա Ազդարարվեց թանկացումների մասին Բաքվից Հայաստան նավթամթերքի հերթական խմբաքանակը կժամանի Սպարապետի ստեղծած բանակը քանդեցին․ կառույցից հանվեց գաղափարը, հոգևորը և առաքելությունը Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել Փլուզվել է երկհարկանի ավտոտնակի երկրորդ հարկը․ տուժած կա Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարից կբռնագանձվի 4 անշարժ և շարժական գույք, 325.5 միլիոն դրամ 208 մլն դոլարի հավելյալ բեռ պետյուջեի վրա. Ֆիննախը թոշակների բարձրացումը ռիսկային է համարում․ «Հետք» Պայթյուն-փլուզում՝ Երևանի Ջրվեժ թաղամասում. կա վիրավոր, վնասվել են 8 ավտոմեքենաներ Նոր հրահանգ` ՔՊ-ականներին. «Հրապարակ» «Արթիկ» ՔԿՀ-ում հսկիչներին գաղտնալսել են. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am