Նիկոլ Փաշինյանի ճակատագիրը Քոչարյանի ձեռքերում

Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելուց հետո Նիկոլ Փաշինյանը դեպրեսիայի մեջ է։ Ահավասիկ այդ նոպաների մեջ է պետք դիտարկել նրա ցանկացած քայլ, այդ թվում Վահե Գրիգորյանին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու քայլը։ Իհարկե, Արմեն Սարգսյանն է թեկնածու առաջադրել, բայց կասկած չկա, որ Արմեն Սարգսյանը կատարում է Փաշինյանի կամքը, որն այս պահին կենաց-մահու նշանակություն ունի։ Քանզի չակորաղանալով դիմադրել արտաքին ճնշումներին, մասնավորապես Ռուսաստանի ուղիղ եւ անուղղակի զգուշացումներին եւ բաց թողնելով Ռոբերտ Քոչարյանին, Նիկոլ Փաշինյանը պետք է, որ իր հիստերիան պարպի մեկ այլ դաշտում։ Ինչպես հայտնի է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը իր վարույթում գտնվող քրեական գործն ուղարկել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության և առաջադրված մեղադրանքի սահմանադրականությունը որոշելու համար:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները բազմիցս են հայտարարել, որ սահմանադրական կարգի տապալման հոդվածը, որն առաջադրվել է Քոչարյանին, չի կարող տարածվել մեղադրյալների վրա, քանի որ 2008-ին այն նման հանցակազմով գոյություն չուներ և միայն 2009-ի քրեական օրենսգրքում փոփոխությունների արդյունքում է այս հոդվածը ներառվել օրենքում։ Սակայն իշխանության կամակատար Վահե Գրիգորյանը փորձեց հերթական անգամ չհիմնավորված հակառակ պնդումն անել, ֆեյսբուքի իր էջում հայտնեց, որ իր վստահորդների անունից՝ առաջին հերթին տուժողների մասնակցային իրավունքի շարունակական խախտումների հիմքով բողոքարկելու է այս որոշումը Վերաքննիչ դատարանում․ «Ո՛չ ես, ո՛չ էլ սույն գործով որևէ տուժող կամ տուժողի իրավահաջորդ տեղեկացված չի եղել Ռոբերտ Քոչարյանի կողմից նման միջնորդության ներկայացման մասին, և, համապատասխանաբար, ո՛չ էլ դատարանի կողմից նրանցից որևէ մեկին հնարավորություն է ընձեռվել մեր դիրքորոշումը ներկայացնել խնդրո առարկայի վերաբերյալ»։
Հիմա պարզից էլ պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը յուրայինին գործուղում է ՍԴ, որպեսզի կարողանա կասեցնել իր համար ճակատագրական գործի վերաբերյալ որոշումը։ Քանզի այն կարող է հետագայում ճակատագրական լինել անձամբ Նիկոլ Փաշինյանի համար։ Միջազգային կառույցները վաղ թե ուշ իրավական քննության են ենթարկելու այս գործընթացը, որն անկասկած տխուր վերջաբան է ունենալու Նիկոլ Փաշինյանի համար։

Անի Սահակյան

դիտվել է 16290 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am