«Զարմանում եմ՝ ո՞նց իրեն այդքան կոռեկտ պատասխանեցի». Գագիկ Ծառուկյանը՝լրագրողի հետ կատարված միջադեպի մասին (video)

  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը,ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում,անդրադառնալով լրագրողական կազմակերպությունների հայտարարություններին՝ Ծառուկյանի և «Առավոտի» թղթակցի միջև տեղի ունեցած միջադեպի մասին,ասաց. «Առաջինն իրենք իրենց լրագրողներին թող կարգի հրավիրեն, որ կարողանա լրագրողը լիարժեք, հարգարաժան մարդուն հարցը տալուց, ոչ թե ես խուսափում եմ հարցերից, բայց լրագրողը պետք է հասկանա, որ ինքը վիրավորական դիմում է մարդուն, ես դեռ իմ վրա զարմանում եմ՝ ո՞նց իրեն այդքան կոռեկտ պատասխանեցի: Մարդկանց մշտապես և հնարավորինս օգնում է:Իսկ նա առանց անհարմար զգալու, ինձ վիրավորելով անհիմն, որի համար ինքը պետք է պատասխան տա»:

Դիտարկմանը, որ Ծառուկյանը հաճախակի է բռնկվում լրագրողների հարցերից, ԲՀԿ առաջնորդը նշեց, թե լրագրողները միշտ 5 հարցեր են տալիս իրեն. «Քոչարյանից, Սերժից, Մարտի 1-ից», բայց տնտեսությունից, ժողովրդի սպասելիքներից, սպորտից, հարցեր չեն տալիս, բայց պետք է ժողովրդին հույս տալ, որ լավ կապրեն, մարդիկ վարկերի տակ «ճռռում են, չգիտեն՝ վաղը փողոցում կմնան», լուծումներ են պետք. «Ամբողջ աշխարհին հավաքում, բերում եմ ստեղ, որ մեր երկրում փող դնեն, վստահություն լինի, հավատ լինի: Ցավդ տանեմ, դուք չեք տեսնո՞ւմ՝ ինչ ենք անում»:

Ցեմենտի հարցի վերաբերյալ Գ.Ծառուկյանը հայտարարեց. «Գործարանի համար, քանի որ դա ոլորտի խնդիր է, ոչ թե անձնական շահի, դրա համար մենք հայտարարել ենք, որ մենք չենք խառնվում, հանձնաժողովը ոնց որոշում կայացրեց, մենք այս որոշումն ընդունելու ենք, ինչպես իրենք ընտրություն կատարեն, այդպես էլ մենք ենք կատարելու, բայց պատասխանատվությունն իրենց է վրա ցեմենտի գործարանի խնդրի»:

Ես  սեփականատեր եմ, հանձնել եմ կառավարման, և հարցերը, թե արդյոք արտադրությունը կպակասի՞, կրճատումներ կլինե՞ն, թե՞ ոչ, պետք է ուղղել կառավարիչներին,ասաց նա:

դիտվել է 983 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am