ԻՀԿ-ում ԼՂ հարցով զբաղվող խումբ կստեղծվի. Թուրքիա
Ինչպես տեղեկացնում է թուրքական Sabah օրաթերթի կայքը, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Իսլամական համագործակցության կազմակերպության նիստից հետո հայտնել է,որ Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) կազմում ստեղծվելու է կոնտակտային խումբ, որը զբաղվելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով։ Նշենք,որ երեկ մեկնարկած գագաթնաժողովի ընթացքում Թուրքիան ստանձնելու է կառույցի նախագահությունը՝ երկու տարի ժամկետով։ «ԻՀԿ-ն պետք է ակտիվացնի իր գործունեությունը։ Կազմակերպությունը մեծ նշանակություն ունի ողջ իսլամական աշխարհի համար»,-ասել է Չավուշօղլուն։
