Ռուսաստանը հրաժարվել է Իրանին С-400 վաճառել

Ռուսաստանը հրաժարվել է Իրանին վաճառել С-400 հակաօդային պաշտպանական համակարգեր. այս մասին հաղորդում է Bloomberg-ը:
Աղբյուր հաղորդմամբ, Մոսկվայի նման որոշման պատճառը եղել է Մերձավոր Արևելքում լարվածության ավելացմանը սպառնացող վտանգը:
С-400 «Триумф»-ները միջին և մեծ հեռավորության ռուսական հակաօդային պաշտպանական համակարգեր են:
Ռուսաստանի սպառազինության մեջ ներառվել են 2007-ին: