Ով է իրականում դատախազության «ասողը» և ինչ կեղտոտ գործարքների մեջ է խրված

ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչության երբեմնի պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու- ներկայումս ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Արմեն Նիկողոսյանի վերաբերյալ սկանդալային փաստեր են մեզ փոխանցել:

Ըստ այդ տեղեկությունների՝ դատախազության սույն աշխատակիցը մոտ մեկ տարի առաջ սփյուռքահայ Ռուբիկ Մանասյանից խլել է վերջինիս բիզնեսը, որը թուրքական դրոժի ներկրմամբ եւ իրացմամբ էր զբաղված, եւ մինչ օրս դատախազական իր կապերի գործադրմամբ փորձում է տապալել թավրիզահայ Մանասյանի բողոք-հայցն իր դեմ: ՀՔԾ-ում նրա նկատմամբ հարուցված քրեական գործ կա այս առնչությամբ, բայց Նիկողոսյան իր կապերի եւ պաշտոնական դիրքի շնորհիվ փորձում է կարծել հարուցված քրեական գործը: Բանն այն է, որ Նիկողոսյան իրականում դե յուրե ղեկավարում է գլխավոր դատախազությունը եւ ավելի քան Արթուր Դավթյանը ազդում որոշումների կայացման հարցում:

Նա հայտնի է իր ընտանեկան բիզնեսներով: Նրա տիկնոջն է պատկանում Սեդալգո ընկերությունը: 2015-2017 թվականների ենթակառուցվածների եւ գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագրի 147 միլոն դրամ հատկացվեց նրա ընկերությանը, այն պարագայում, որ ֆիրման չուներ շինարարական լիցենզիա, դա կատարվել է Արմեն Նիկողոսյանի դատախազական շրջանում: Սեդալգո ընկերությունն է, որ մինչ օրս զբաղվում է դրոժի ներկրմամբ չնայած այն բանի, որ սփյուռքահայ գործարարը որոշել է սպառել դատական բոլոր ատյանները:Նիկողոսյանը դատախազական դիրքի շնորհիվ խոչընդոտում է բոլոր տեղերում, նա հայտարարում է, որ գլխավոր դատախազությունը դե յուրը ինքն է ղեկավարում:

Ըստ խոսակցությունների իր պաշտոնը ստանալու համար նա գլխավոր դատախազին ճոխ նվեր է տվել: Նա սերտ կապերի մեջ է Վճռաբեկի նախագահ Երվանդ Խունդկարյանի հետ, որը դատական հարցերում օգնում է Նիկողոսյանին, ընդհուպ մինչեւ բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողով ոչ իրական հայտարարագիր ներկայացնելը: Թուրքական արտադրության անորակ դրոժը Նիկողոսյանը վաճառում է արդարադատության նախարարության գաղութների վարչությանը, եթե որեւէ մեկը փորձի մատակարարել նա անմիջապես դատախազական միջողցներով պատճամիջոցների է անցնում: Լինելով Արտաշատի բնակիչ՝ տղան ծառայում է Վեդիի զորամասում, սակայն փաստացի գտնվում է տանը: Ինչպե՞ս է լինում, ո իր տղան լինելով արտաշատի բնակիչ ծառայում է այդքան մոտ:

Մի խոսքով՝ դատախազության համակարգում նրա համբավի մասին գիտեն բոլորը, մենք առաջիկայում կներկայացնենք նաեւ սփյուռքահայ մեր հայրենակցի մեկնաբանությունը իր հետ կատարվածի վերաբերյալ:

Անի Սահակյան

դիտվել է 15243 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am